Քարի լիճը գտնվում է Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 քառ. կմ: Լիճն ունի բնական գեղեցիկ տեղադրություն` երեք կողմից շրջապատված է լեռան հարավային գագաթի լանջերով և միայն մի կողմից ունի բաց, տեսանելի տարածություն: Այստեղից բացվում է արտակարգ գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ և Արարատյան դաշտ: Լճի կողքին կառուցված են մի շարք խորտկարաններ, որտեղ մատուցվում է զուտ հայկական ճաշատեսակ` խաշ: