Քասախի կիրճ

Քասախ գետը սկիզբ է առնում Արագած լեռից և հոսելով դեպի հարավ` խառնվում է Մեծամոր գետին: Քասախը հանրահայտ է երևի առաջին հերթին կիրճով` իր հոսքի ուղղությամբ նա առաջացնում է մոտ 60 կմ երկարությամբ և 150 - 200 մ խորությամբ վիթխարի կիրճ: Կիրճի հմայքը նրա ուղղաձիգ բազալտե և կրաքարե ժայռերի մեջ է: Այս ժայռերում հայերը հնուց ի վեր փորել են քարայրներ, որոնք ծառայել են որպես թաքստոցներ, ամրոցներ և վանքեր: Գետն իր ափերի մոտ փոքր ինչ լայն հողաշերտեր ունի, որոնք ծածկված են վայրի մրգատու ծառերով: Շատ գրավիչ է կիրճի Մուղնի-Սաղմոսավան հատվածը: Այս հատվածում, երբ քայլում ես կիրճով, գլխավերևում կարծես երկնքից կախված են հայոց աշխարհի երկու հասկայական չնաշխարհիկ վանական համալիրները` Հովհանավանքն ու Սաղմոսավանքը, որոնց պատերը կիրճի բնական բազալտե ժայռերի շարունակությունն են: Կիրճի այս հատվածում է գտնվում նաև 4-րդ դարի կարմիր վանքը` փորված կրաքարե ժայռի մեջ:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք