«Վառվող ջուրը» բնության ունիկալ և ամբողջ մոլորակի վրա եզակի հրաշքներից է: Այն սովորական աղբյուրի ջուր է առանց վնասակար հատկությունների, այդ ջրից են խմում և՛ գյուղի բնակիչները, և՛ նրանց ընտանի կենդանիները: Բայց բավական է վառվող լուցկին մոտեցնենք այդ աղբյուրի ակունքից դուրս եկող ջրին և, հանկարծ, այն բռնկվում է, և ջուրը սկսում է վառվել պայծառ կապույտ բոցով: Բազմաթիվ գիտնականներ են փորձել բացատրություն տալ բնության այդ ֆենոմենին, բայց ապարդյուն: