Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեծ Իշխանասար լեռան հարավ-արևելյան լանջին` 2666 մ բարձրության վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 2կմ² է, երկարությունը` 1,6կմ, լայնությունը` 1,2կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը` ավելի քան 9մլն մ³: Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: