Սատանի կամուրջ

Որոտան գետի վրա գտնվում է Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը` Սատանի կամուրջը: Դա գետի փրփրաբաշ հոսանքի վրա կախված մի անձեռագործ բնական կամուրջ է` մոտ 150 մ լայնությամբ և 170 մ երկարությամբ: Կամուրջը կազմված է կրաքարերից և տրավերտիններից և ունի հարթ մակերևույթ,որի վրայով անցնում է Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Կամուրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է շուրջ 50 մ: Նրա տակ կախված են տրավերտինե սյուներ` վիթխարի ստալակտիտներ: Սատանի կամուրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի ընդհանուր քանակը կազմում է օրական 500-600 լիտր: Նրանց ջերմաստիճանը 25° է: Աղբյուրների ակունքների մոտ հնագույն ջրավազանների տեղում կառուցվել են փոքրիկ ջրավազաններ, որտեղ բնակչությունը օգտագործում է ջուրը բուժման նպատակով:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք