Արմավիր

Արգիշտիխինիլի քաղաքը (հետագայում Արմավիր) հիմնադրվել է մ.թ.ա. 776 թվականին ուրարտական Արգիշտի Ա թագավորի կողմից, Արարատյան դաշտում՝ Արաքս գետի ձախ ափին: Արգիշտիխինիլին հանդիսանում էր ուրարտական թագավորության ամենից մեծ և շքեղ քաղաքներից մեկը, որի վերաբերյալ բավական հարուստ տեղեկություններ են պարունակում ուրարտական արձանագրությունները: Արգիշտիխինիլին ուներ բավականին մեծ միջնաբերդ, իսկ քաղաքը շրջապատված էր պարսպով: Մ.թ.ա VI-րդ դարի սկզբներին ուրարտական պետության անկման հետևանքով, մեդա(մարա)-սկյութական արշավանքների ժամանակ, Արգիշտիխինիլին հրկիզվեց ու լքվեց: Մ.թ.ա. 330-ականներին Երվանդունի Օրոնտես թագավորը իր մայրաքաղաքը տեղափոխում է Արարատյան դաշտ և Արգիշտիխինիլի տեղում կառուցում Արմավիր մայրաքաղաքը: Արմավիրը կարճ ժամանակահատվածում դարձավ կարևոր քաղաքական և տնտեսական կենտրոն ու շարունակեց գոյատևել որպես քաղաք մինչև վաղ միջնադար (IV), երբ այն արդեն վերածվեց սովորական ամրոցի: Արմավիր քաղաքը դարձավ անմարդաբնակ արդեն 13-րդ դարի մոնղոնլական արշավանքների արդյունքում:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք