Ջրվեժ հովհանոցներ

Հայաստանի բնության անզուգական հրաշքներից մեկը Կառկառ գետի կիրճում գտնվող ջրվեժներն են: Շուշի քաղաքի մոտ գետն առաջացնում է Հայաստանում ամենախորը կիրճը՝ մոտ 200-250 մ: Կիրճի հատակին՝ գետից մոտ 30մ բարձրության վրա, ժայռի միջից հորդում է մի վարար աղբյուր, որն էլ սահելով քարանձավների քարե ծածկերի վրայով, թափվում է գետը՝ առաջացնելով հրաշք ջրվեժների կասկադը: Դարեր շարունակ ջուրն իր մեղմ սահքի շնորհիվ սնուցել է միլիոնավոր ջրամամուռների, որոնք էլ, կախվելով քարանձավների կամարակապ ծածկերից, առաջացրել են բնական հովանոցների նմանվող այս հրաշալիքը: Տեղացիներն այն այդպես էլ անվանում են՝ օգտագործելով հովանոց բառի ռուսերեն թարգմանությունը՝ «զոնտիկներ»:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք