Շիկահողի արգելոց

Շիկահողի արգելոցը` մոտ 10000 հեկտար պաշտպանված ու չվնասված անտառներ, հիմնվել է 1958 թվականին: Շիկահողի բոխիների ու կաղնիների անտառներում երբեմն կարելի է հանդիպել արջերի և այլ գազանների: Այստեղ է գտնվում Հայաստանի հարավային շրջանում միակ հաճարենու պուրակը, ինչպես նաև եզակի սոսիների պուրակը, որ ձգվում է Բասուտա գետի ափից մինչև Արաքս և զբաղեցնւմ է 60 հեկտար տարածք: Այս յուրահատուկ սոսիները, որոնք 300-3000 տարեկան են, աշխարհի էլ ոչ մի անկյունում չեն աճում: Որոշ ծառերի տրամագիծը հասնում է 3 մ, իսկ երկարությունը` 40-50 մ: Հայ հեթանոս քրմերը հավատում էին, որ խշշացող սոսիների տերևները կարող են ապագա գուշակել:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք