Սիսիան չհասած` Շաքի գյուղից աջ` խոր ձորում Է գտնվում Զանգեզուրի բնության հրաշալիքներից մեկը՝ Շաքիի ջրվեժը, որն ունի 18 մետր բարձրություն։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա: Ասում են, որ գյուղի պաշտպանության ժամանակ տղաների հետ կռվում էր նաև մի աղջիկ` Շաքե անունով: Վիրավորվելով նիզակից` նա ետ-ետ է գնում և ընկնում բարձունքից: Մազերը թափվում են ժայռն ի վար և վերածվում ջրվեժի: