Խուստուփ

Կապանում կան բազմաթիվ ու տարբեր բարդության երթուղիներ, որոնք տանում են դեպի պատմական և բնության տեսարժան վայրեր: Արկածներ որոնողների համար սպասում է ծովի մակարդակից 3201 մետր բարձրության վրա գտնվող հսկա Խուստուփը: Իր ուղղաբերձ գրանիտե ժայռերով այն վտանգավոր փորձություն է նույնիսկ ամենափորձառու լեռանգնացների համար: Առնվազն 5 տարբեր բարդության երթուղիներ կան, որոնք տանում են դեպի սարի գագաթը և պահանջում են ֆիզիկական ուժ և պատրաստվածություն: Կապանի տարածաշրջանում մոտ 50 հազար հեկտար, հիմնականում կաղնու ու հաճարենու, անտառներ կան: Խուստուփ լեռան թավուտներում աճում են թութ, մասուր, սունկ, սև հաղարջ, ընկույզ և վայրի կեռաս: Լեռնային անտառները ապաստանն են արջերի, վարազների, քարայծերի, խոյերի, ոզնիների, լուսանների ու վայրի կատուների համար: 

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք