Լոռին Հայաստանի և ողջ տարածաշրջանի էկոլոգիապես ամենամաքուր երկրամասն է և զարմանալի ձգողական ուժով միշտ իրեն է ձգում ամենաքմահաճ մարդուն: Լոռվա ձոր հասկացությունը բավական ընդարձակ է, այն իր մեջ ներառում է մի քանի գետերի կիրճեր և Դեբեդ գետի կանիոնը: Այս երկրամասի առանձնահատկությունը վիթխարի լեռնազանգվածներն են, ամբողջովին ծածկված կաղնու և հաճարենու դարավոր անտառներով: Գետերն այստեղ լեռնային են, վարարումը՝ հզոր, որոնք ճեղքերով լեռնաշղթաները առաջացնում են խորը, բայց միայն Հայաստանին բնորոշ գեղեցկությամբ կանիոներ: Շատ կանիոններ այնքան ինքնատիպ ու յուրահատուկ հմայք ունեն, որ ոգեշնչել են ոչ քիչ թվով արվեստագետների, իսկ կան նաև այնպիսիներ, որոնք իրենց դժնդակ տեսքով սարսափելի են: Լոռին միշտ եղել է քաջերի, միստիկ պատմությունների երկրամաս, այստեղ վայրեր կան, որ դեռևս մարդու ոտք չի դրել: Ի դեպ, Հայաստանում այդպիսի վայրեր շատ կան, բայց Լոռին ամենախորհրդավորն է: Բնական այս զարմանահրաշ աշխարհին առանձնակի ճոխություն են հաղորդում հզորբերդերն ու դղյակները լեռների գլխին, չքնաղ վանքերն ու տաճարները հովիտներում: