Խոսրովի անտառ արգելոց

Մարդկության պատմության մեջ բազմաթիվ են վկայություններն այն մասին, որ այս կամ այն, հին կամ նոր պետությունների տարածքում, արքաների կամ այլ մեծահարուստների կողմից կառուցվել են ջրանցքներ, ջրամբարներ, նույնիսկ արհեստական լճեր և անտառներ: Բայց երևի բոլորը համաձայն կլինեն, եթե ասենք, որ Հայաստանն այս առումով բացառիկ է: Հայկական միտքը օրիգինալ է բոլոր առումներով, ընդհուպ մինչև բնության հազարամյակների ընթացքում ստեղծած լանդշաֆտները փոխելու և արհեստական փոփոխված տեսքը հազարամյակներ պահպանելու գործում: Խոսրով արքան /330-338 թ.Ք.հ./, իր կարճատև կառավարման ընթացքում, հայ ժողովրդի հիշողության մեջ հավերժացավ երկու գործով՝ հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ 335 թ., որը անընդմեջ 630 տարի Հայաստանի մայրաքաղաքն էր և արևելքի խոշորագույն քաղաքը՝ զիջելով միայն Բաղդադին, և մայրաքաղաքի կողքին տնկվեց մի վիթխարի անտառ ու այն լցրեց որսի կենդանիներով: Այս անտառը գոյություն ունի մինչ օրս, կոչվում է «Խոսրովի անտառ» և հանդիսանում է աշխարհի ամենահին արհեստական անտառը՝1700 տարեկան: Այժմ անտառի տարածքը պետական արգելոց է՝ հիմնադրված 1958 թ, մոտ 23878 հա մակերեսով: Տեղադրված է Գեղամա լեռնաշղթայի և նրա լեռնաճյուղերի հարավային դիրքադրության լանջերին, 850-2300 մ բացարձակ բարձրությունների սահմաններում: Կաղնուց կազմված կղզիաձև անտառներում լայնորեն ներկայացված են բոլորատերև հացենին, իսկ ենթանտառում` կովկասյան ցախկեռաս, տանձենու 7 տեսակ, արոսենու 9 տեսակ: Խոսրով և Ազատ գետերի հովիտներում անտառային զանգվածների հիմնական մասը կազմում է գիհու նոսրանտառներ և կաղնուտներ, տեղ-տեղ նշանակալից մասնակցություն ունի բոլորատերև հացենին: Գիհու նոսրանտառներում և կաղնուտներում լայն տարածում ունեն արոսի, ինչպես նաև տանձենու տեսակները: Արգելոցի գրաված տարածքում հայտնաբերված են մոտ 1415 տեսակ բարձրակարգ բույսեր: Համեմատելու համար նշենք, որ Սանկտ-Պետերբուրգի մարզի ֆլորան հաշվվում է շուրջ 800 տեսակ: Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից արգելոցում բավականին հարուստ են ներկայացված կովկասյան արջը, ընձառյուծը, վարազը, քարայծը, այծյամը, գայլը, նապաստակը: Արգելոցի տարածքում են գտնվում Հավուց Թառ վանական համալիրը, Աղջոց վանքը, Ազատ գետի վրա 1-13-րդ դ. կառուցված կամուրջը և Գեղի (Կաքավաբերդի) ամրոցը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք