Լացող սյուներ

Քոբայրի վանքի արևմտյան մասում կախված է մոտ 150մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռ, որից հորդող ջրվեժի շիթերը միալար նվագով լրացնում են ներշնչող բնապատկերը: Վիթխարի երգեհոնի նմանվող քարե սյուները, աներևույթ ուժի ազդեցության տակ, կախված են անհատակ անդունդի վրա: Չգիտես որտեղից դուրս եկող ջուրը, ծորալով քարե սյուների երկայնքով, առաջացնում է հեքիաթային պատկեր: “Լացող սյուները” բացառիկ տպավորիչ են դարձնում ժայռեղեն կիրճի գեղանկար բնությունը: Հինավուրց վանքի և շրջակա անտառի աննկարագրելի տեսքը միայն հուզմունք է ավելացնում դիտողի մոտ: “Լացող սյուները” կարծես արտասվում են` խռոված այն բանից,որ հինավուրց վանքում այլևս չի հնչում մեղրածոր պատարագի ձայնը, և հոգնած վիթխարի անդունդի կլանողլռությունից, թվում է թե լցնում են շրջապատի անդորրը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք