Լաստիվեր

Իջևանի տարածաշրջանում գտնվում է հեթանոսական շրջանի պաշտամունքային մի վայր, որը նմանը չունի Հայաստանում: Այն կոչվում է “Անապատ քարայր”: Հայտնի է, որ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հազարամյակներ առաջ, այստեղ գոյություն է ունեցել պաշտամունքային վայր: Այն նվիրված է եղել կնոջ աստվածություններից մեկին, ամենայն հավանականությամբ, Նանեին կամ Անահիտին: Դրա վկայությունն են քարայրի պատերին պատկերված կանանց բազմաթիվ հարթաքանդակները: Քարայրում տարբերակվում է երկու կացարան` ամառային և ձմեռային: Ամառային բնակատեղին բաղկացած է քարե “մահճակալներով” ժայռափոր սենյակներից: Դրանցից մեկից մի ժայռափոր ուղի է բարձրանում դեպի “վերնահարկ”` ձմեռային կացարան: “Անապատ քարայրից” մոտ 2 կմ հեռավորության վրա` անմատչելի ժայռաբլրի միջնամասի մի քարանձավում է գտնվում վաղ շրջանի քրիստոնեական ևս մեկ սրբավայր: Այն կոչվում է Լաստիվեր անապատ, քանի որ միաբանները այստեղ կարողացել են մուտք գործել միայն լաստերով և նախապես իջեցված պարանի օգնությամբ: Քարայրը հայտնի է դրա միջնամասում գտնվող ջրի աղբյուրով, որը, ըստ ավանդության, բուժիչ հատկություններ ունի: Պատմական տեղեկությունների համաձայն, թե՛ Լաստիվերը, թե՛ հարակից քարայրների համակարգը, մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ օգտագործվել են որպես թաքստոց:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք