Բնական բուրգեր

Գորիսի ամբողջական համայնապատկերը արտակարգ գեղեցիկ է։ Քաղաքը փռված է ընդարձակ,անտառապատ լեռներով շրջապատված Վարարակ գետի ծառազարդ հովտում։ Քաղաքի շրջակայքը լի է արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով. դրանք Զանգեզուրի բնության ստեղծագործություններից են: “Ցից ժայռերը”` բնության այդ քմահաճ կառույցները, հանդես են գալիս մերթ առանձին, մերթ խմբերով։ Հին Գորիսը ամբողջությամբ կառուցված է, ինչպես անվանում են տեղացիները, քարատակերից (բնակարաններ ժայռի մեջ)։ Յուրաքանչյուր բնակարան ունի դուռ, լուսամուտ և երդիկ։ Դռների և լուսամուտների մի մասը գտնվում են գետնից 4-5 մետր բարձրության վրա։ Մարդիկ նման բնակավայրեր մտնելու համար օգտվել են պարանից գործված սանդուղքներից։ Քարատակերը Զանգեզուրում շատ տիպական են և իրենցից ներկայացնում են բուրգեր։ Տեղացիների տվյալներով, մինչև վերջին ժամանակներս, հին քաղաքն ունեցել է 700-800 քարատուն։ Նախատեսվում է պահպանել այդ ժայռափոր բնակավայրը որպես բնական և պատմական արժեք:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք