Արփի լիճ

Արփի լիճը Սևանա լճից հետո Հայաստանի ամենախոշոր ջրավազանն է։ Այն գտնվում է Աշոցքի սարահարթում 2020 մ բարձրության վրա։ Նրա հայելին զբաղեցնում է ավելի քան 20 քկ. մետր մակերես, ջրի ծավալը` 105 մլն խմ և սնվում է աղբյուրներից ու գետակներից։ Ձմռանը սառցակալում է։ Լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը։ Վերջերս ստեղծվել է “Արփի լիճ” ազգային պարկ, որի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 25.000 հա: Պարկի տարածքում աճում է մոտ 670 տեսակի բույս, որոնցից 22 տեսակը էնդեմիկ են,իսկ 40 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Այստեղ ապրում է 30 տեսակի կաթնասուն, որոնցից հազվագյուտ տեսակներ են Եվրոպական ջրասամույրը և խայտաքիսը: Արփի լճում բազմանում են ծածան և խրամուլ ձկնատեսակները։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք