Արջերի քարանձավ

Արջերի քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Երևանից 150 կմ հարավ-արևելք՝ Նորավանքի վանքային համալիրի մոտ: Այնտեղ հնարավոր է հասնել միայն ոտքով քայլելով, Նորավանքից մոտ 30 րոպե, խիստ լեռնային պայմաններում, նեղ արահետներով: Բայց այս դժվարությունները լիովին հատուցվում են դիտելով քարանձավը, բնության այդ անձեռակերտ հրաշքը: Արջերի քարանձավը ընդհանուր երկարությամբ 3,5 կմ է, դեպի երկրի ընդերք է խորանում ավելի քան 700մ, ամբողջովին ստալակտիտային է, բազմերանգ, կորալանման ելուստներով հսկայական դահլիճներ: Հեքիաթային ձևեր ու գույներ ունեցող այս քարանձավին ավելի մեծ շուք ու խորհրդավորություն են տալիս քարանձավային գետն ու ստորերկրյա լիճը: Յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում ստորերկրյա սիֆոնը, բնական զարմանահրաշ այդ աշխարհը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք