Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուսիս: Դեպի լեռը տանող ճանապարհին են գտնվում Դեմիրճյան խնձորի այգիները: Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից: Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան: Այստեղ գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք կազմում են Հայաստանի բուսականության 20%-ը: Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը` կիսանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, ժայռի և թմբի բուսականություն և տափաստանի թփուտներ: