Արագած լեռ

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է` 4095 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է ՀՀ տարածքի հյուսիս-արևմուտքում և ունի կենտրոնական դիրք: Անցյալում եղել է Հայկական լեռնաշխարհի խոշորագույն գործող հրաբուխներից մեկը։ Այժմ այն ունի 4 գագաթներ, որոնք իրենցից ներկայացնում են հրաբուխային ուժեղ պայթյունների հետևանքով քայքայված խառնարանի, մինչև այժմ պահպանված “պատերի” մասեր։ Արագածի հսկայանան խառնարանը, որն ունի մոտ 400 մետր խորություն, ջրհավաք մեծ ավազան է։ Այստեղից իր ջրերն է հավաքում Ամբերդ գետը, որը Արագածի հարավ-արևելյան լանջերով հոսում է դեպի Քասաղ։ Խառնարանում կան մի քանի փոքր սառցադաշտեր։ Հրաբուխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Առաձնապես կարևոր տեղ են գրավում տուֆային լավաները։ Արագածը հռչակված է բազմաթիվ սառնորակ աղբյուրներով և մեծ թվով լճակներով։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք