Այղր լիճ

Այղր լիճը գտնվում է Արարատյան դաշտում, Երևանից 30 կմ հեռավորության վրա: Լճի մակերեսը 7,2 հա է, առավելագույն խորությունը՝ 10 մ: Լճից սկիզբ է առնում Մեծամոր գետը: Լճի առանձնահատկությունը նրանում է, որ այն սնվում է ստորերկրյա ջրերից, դրա համար էլ ունի սառը, պարզ և շատ անուշահամ ջուր: Լիճն ամբողջովին շրջապատված է սոսու, կաղնու և բարդու անտառով: Այն ավելի գրավիչ է հատկապես Արարատյան դաշտի շոգ ամռանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 36-38 աստիճանի: Լիճը իր սառնորակ ջրով և հիասքանչ լողափերով դառնում է իդեալական հանգստի դրախտային վայր:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք