Ակնա լիճը հրաբխային ծագման լիճ է։ Գտնվում է Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ, լճի մակերեսը՝ 0.5 քկմ։ Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։ Հնում տեղացիների մոտ լիճը հայտնի էր «Վանքի Գյոլ» անվամբ։ Բարձրաբերձ լեռների գրկում ծվարած այս լիճը համարվում է Հայաստանի բնության գեղատեսիլ անկյուններից մեկը։