Ազատի կիրճ

Ազատ գետն ունի 56 կմ երկարություն և 548 քառ. կմ տարածությումբ ջրահավաք ավազան։ Այն սկիզբ է առնում Գեղամա լեռներից և թափվում Արաքս գետը, մեծ մասամբ արագահոս է և սահանքավոր։ Հոսում է ապառաժոտ նեղ կիրճի միջով և միայն ստորին հոսանքում դուրս է գալիս Արարատյան դաշտ։ Աջից ընդունում է Գողթ վտակը և Գառնի գյուղի մոտ առաջացնում է համանուն խորը կիրճ։ Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայականժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գառնի գյուղի մոտ։ Գետի այսհատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղ գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազանլերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժողջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք