Նորավանք

Համալիրն իրենից ներկայացնում է երկու եկեղեցի, մեկ գավիթ և երկու դամբարաններ: Համալիրի տարածքում են նաև երեք բազիլիկ ժամատներ՝ թվագրված V-VI դդ. ք.ծ.հ.: Յուրաքանչյուր այցելուի համար Նորավանքը հանդիսանում է կյանքի անմոռանալի դրվագ, վերածվում է ճանապարհորդության դեպի լեգենդ: Արդեն իսկ Նորավանք տանող ճանապարհը կլանում է մարդու ադրենալինի ողջ մասսան: Վիթխարի, գրեթե միմյանց հպված ժայռերը, նրանց միջև հազիվ տեղավորվող ճանապարհը, այցելուի համար թվացյալ բնական թակարդ են հիշեցնում: Եվ հանկարծ միանգամից բացվում է երկնամերձ լեռներով շրջապատված փոքրիկ հովիտը: Բառերն անզոր են բացատրել այդ հմայիչ տեսարանը: Գլխավոր եկեղեցին` Սուրբ Կարապետը և նրա գավիթը, այժմ էլ, տեխնիկայի այս դարում, աներևակայելի և անձեռակերտ է թվում: Ճարտարապետներ Սիրանեսը և, հատկապես, միջնադարյան Հայաստանի վերջին հանճարը՝ Մոմիկը, ամեն ինչ արել են, որպեսզի Նորավանքի մտահաղացումը այլևս երբեք ոչ մի տեղ չկրկնվի: Այստեղ՝ գավիթի շքամուտքին, քանդակված է աշխարհում միակ քանդակը` Հայր Աստծո պատկերավոր խորհրդանիշով և մարդու արարումը: Ունիկալ է նաև Օրբելյան հզորագույն իշխանների դամբարանը, որտեղ հնարամտորեն է լուծված լույսի և շինվածքի համադրությունը.այստեղ հզոր Սմբատ Օրբելյանի շիրմաքարը լուսավորվում է միայն հուլիսի 12-ին առավոտյան ժամը 10.00-ին, նրա ծննդյան օրը, երբ լուսամուտից ճառագայթի շիթը ընկնում է ուղիղ տապանաքարի առյուծի դեմքին: Ապշեցուցիչ է: Կարծես հայերը կրկնում են Աբու-Սիմբելի գաղտնիքը և հոգևոր կապ ստեղծում Ռամզեսի և Սմբատի միջև: Իսկ Բուրթելաշենը` Մոմիկի անձեռակերտ հրաշքը՝ եռահարկ հրաշագեղ քանդակներով, կառուցված է Բուրթել իշխանի պատվերով՝ որպես դամբարան-եկեղեցի: Այս կոթողին լրացնելու է գալիս մի ողջ խումբ խաչքարեր` “ասեղնագործ” կոչված , վարպետ Մոմիկի տաղանդի արարումը: Իսկ հանճարեղ Մոմիկը թաղված է Նորավանքում, և իր կտակի համաձայն շիրմաքարը մի փոքրիկ անշուք խաչ է՝ երկրային փառք չփնտրող և Աստվածատուր շնորհքը անհատույց մարդկանց նվիրող մարդու մեծության բացառրկ արժեք:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք