«ԼԱԼԱՆԵՐ» հյուրանոցային համալիր

ՙԼալաներ ՚-ը հյուրանոցային համալիր է, որը սկսել է գործել 2006 թ սկզբներից: Այն գտնվում է հարավային Հայստանում, Սյունիքի մարզի, Սիսիան քաղաքում: Երեւան-Իրան, Երեւան-Արցախ երթուղիների կենտրոնական մասում տեղակայված Սիսիանը կարեւոր եւ հարմար հանգրվան է զբոսաշրջիկների եւ այլ այցելուների համար: Լինելով Սյունիքի հյուրանոցներից առաջնակարգը, ՙԼալաները՚ առաջարկում են ոչ միայն հյուրանոցային սպասարկում, այլ նաեւ տուրիստական եւ բիզնես ծառայությունների լայն շրջանակ: Հյուրանոցը ունի մասնագիտացված աշխատակազմ, ժամանակակից աշխատաոճ, հարմարավետ կահավորված սենյակներ, ռեստորան, շոգեբաղնիքներ, ավտոկանգառ, բար եւ բացօթյա սրճարան: Գտնվելով Սիսիանի կենտրոնական հրապարակում, այն հարմար է ոչ միայն տուրիստական, այլ նաեւ բիզնես նպատակներով այցելուներին որպես հանգրվան ծառայելու համար:

Սենյակներ