PLANET TRAVEL CLUB - TRAVEL WITH US!!
ENJOY YOUR TRIP!!!
«ՄԻՌԱ» հյուրատուն
Միռա հյուրատունը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում: Հյուրատունը 3 հարկանի է, ունի բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված 6 սենյակ: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝ լոգախցիկով, ապահովված մշտական տաք և սառը ջրով: Սենյակներում գործում է անվճար անլար ինտերնետ կապ: Հյուրատան սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կա հեռուստացույց, վարսահարդարիչ, բար-սառնարան, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ: