«ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ ՀՈԹԵԼ ՓԱԼԱՍ» հյուրանոցային և ռեստորանային համալիր

«Ալեքսանդրապոլ» հյուրանոցը տեղակայված է Գյումրու կենրոնական հրապարակից ոչ շատ հեռու: Այն շքեղ ինտերիերով, սիրալիր և պատրաստակամ հյուրընկալությամբ և անկրկնելի արվեստի ստեղծագործություններով հաստատություն է, որոնք կդարձնեն ձեր հանգիստը անմոռանալի ու հարմարավետ: «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը շրջապատում են Գյումրու պատմական թաղամասն իր եզակի ճարտարապետությամբ, որ դեռ կրում է հին քաղաքի աուրան, տարածքի ամենաբարձր կրոնական կառույցներից մեկը և խաչքարերի պուրակը: «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը առանձնահատուկ է իր մեծ և հարմարավետ սենյակներով, նրբաճաշակ և նորաձև կահույքով: Անկախ նրանից թե որտեղից է սկսվում ձեր ճանապարհորդությունը Հայաստանուն, դուք այստեղ կանցկացնեք անմոռանալի ժամանակ: Հյուրանոցի 18 սենյակները, սկսած առանձնասենյակներից մինչև VIP, հրաշալի խոհանոցը կերաշխավորեն Ձեր բացառիկ ճանապարհորդական փորձառությունը Գյումրիում:

Սենյակներ