«ՎԱՆԱՁՈՐ ԱՐՄԵՆԻԱ» առողջարան և հյուրանոցային համալիր

Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ, կիսալյուքս և լյուքս հյուրանոցային համարներ։ Համարներն ապահովված են տաք և սառը ջրամատակարարմամբ, ջեռուցման համակարգով, տեղադրված է հեռուստացույց կաբելային հեռարձակմամբ, սառնարան, հեռախոս, անվճար WiFi ինտերնետային կապ։ Համալիրի ռեստորանային մասում մատուցվում է օրական 3-անգամյա բարձրակարգ և դիետիկ սնունդ։ Բուժական կենտրոնում (երկրում գործող խոշորագույններից մեկը) գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում (օգտագործվում է սեփական «Ֆիոլետովո» տորֆի հանքավայրը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է «Լոռի» հանքային ջուրը, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և դիագնոստիկ բաժանմունքներ։

Սենյակներ