«ԹԵԺ ԼԵՌ» հանգստյան տուն

«Թեժ լեռ» հանգստյան տունը բաղկացած է 5 երկհարկանի շինություններից: Մեզ մոտ կան 30 հարմարավետ համարներ, այդ թվում՝ մեկտեղանոց, երկտեղանոց, դելյուքս, սուիթ սենյակներ, ընտանեկան սենյակ, դուպլեքս ապարտամենտներ և 1 երկհարկանի քոթեջ: Ճաշարանի գեղեցիկ ձևավորված ընդարձակ սրահներում մատուցվում են ազգային և այլ խոհանոցների համեղ կերակրատեսակներ շվեդական սեղանի տեսքով: Գործում են նաև փակ և բացօթյա բար-սրճարաններ: Հանգստյան տանը յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի օգտվելու մարզագույքով համալրված մարզասրահից, խաղալու բիլիարդ, սեղանի թենիս, վոլեյբոլ, լողալու բացօթյա մեծ լողավազանում, օգտվելու շարունակաբար համալրվող փոքր գրադարանից: Իսկ երեխաներն իրենց ժամանակը կարող են անցկացնել խաղասենյակում կամ բացօթյա խաղահրապարակում, որտեղ տեղադրված են սղարան, ճոճանակներ, տնակներ:

Սենյակներ