«ՍՈՃՈՒՏ» մանկական առողջարան, հանգստյան տուն

2013թ.-ին հիմնովին վերանորոգվելուց հետո «Սոճուտ»-ը համարվում է Ստեփանավանի լավագույն հանգստյան տներից մեկը՝ շնորհիվ իր բացառիկ բնակլիմայական պայմանների, տարիների փորձի և պրոֆեսիոնալ վերաբերմունքի։ Հյուրանոցում առկա են ինչպես երկտեղանի , այնպես էլ ընտանեկան համարներ Ձեր հանգիստը լիարժեք վայելելու համար : Տարածքում գործում է ՝ ռեստորան , բար , շոքեբաղնիք , մանկական խաղահրապարակ : Հանգստյան տունը շրջապատված է սոճիների անտառով, որտեղ օդը առավելագույնս զերծ է փոշուց և վնասակար նյութերից, հագեցած է ֆիտոցիդներով և օզոնով: Այն օժտված է բուժական հատկություններով և նպաստավոր է հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար:

Սենյակներ