«ԱՐԱՐԱՏ» մոր և մանկան առողջարան

Հանրահայտ առողջարանային քաղաք Ջերմուկում արդեն չորս տասնամյակ գործում է «Արարատ» առողջարանը, որը համարվում է ոչ միայն Հայաստանի լավագույն առողջարանային վերականգնողական կենտրոններից մեկը, այլ նաև՝ հաստատություն, որտեղ կարելի է պարզապես անցկացնել լիարժեք հանգիստ: «Արարատ» առողջարանում կատարվում է արդյունավետ բուժման ու լիակատար հանգստի ամբողջական գործընթաց. Վերականգնողական բուժում. առողջարանի հիմնական մասնագիտացումն է դեռևս խորհրդային Հայաստանի տարիներից, երբ արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես՝ թունավոր արտադրության աշխատողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման համար կառուցվեց «Արարատ» առողջարանը: Տարիների փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և բուժման մեթոդների համատեղումը «Արարատ» առողջարանում ապահովում է բուժման բարձր արդյունավետություն:

Սենյակներ