«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԻՍ ՀՅՈՒՐԱՆՈՑ ՌԵԶՈՐՏ ԵՎ ՍՊԱ ՋԻ ԷԼ»

“Գոլդեն Փալաս Ռեզորթ & ՍՊԱ” հյուրանոցը տարածաշրջանում պաշտոնապես ճանաչում ստացած միակ 5-աստղանի հյուրանոցն է: 120 նորաձև սենյակներ, որտեղ ժամանակին բնակվել են ազնվականներ, պատրաստ են տեղավորել Ձեզ և ապահովել Ձեր անմոռանալի հանգիստը: Թեև հյուրանոցն ինքնին արտացոլում է բազմազան ոճեր, Դուք միշտ կարող եք համոզված լինել, որ հենց առաջին իսկ պահից կգտնվեք հուսալի ձեռքերում: Բոլոր սենյակներում կա սանհանգույց, լոգասենյակ և / կամ ցնցուղ, հարթէկրան հեռուստացույց, ինտերնետային կապ, ուղիղ հեռախոսակապ և փոքր սառնարան: Սենյակների մեծամասնությունում կա պատշգամբ՝ Ծաղկաձորյան լեռնաշխարհի հրաշագեղ տեսարանով:

Սենյակներ