«ԷՐԵԲՈՒՆԻ» հյուրանոց

"Էրեբունի" հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 3 աստղանի հյուրանոցի կարգ: "Էրեբունի" հյուրանոցը հարմարավետ, վերանորոգված, ժամանակակից հյուրանոց է: Այն գտնվում է Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ: Տեղադիրքը կատարյալ է նրանց համար, ովքեր գալիս են Երևան գործնական նպատակով կամ զվարճանքի համար, քանի որ հյուրանոցի շուրջ գտնվում են ոչ միայն թանգարաններ, թատրոններ, եկեղեցիներ և զբոսայգիներ, այլև բանկեր (HSBC, VTB, Converse Bank), վարչական կառույցներ, հանրային սննդի վայրեր և առևտրի կենտրոններ: Երևանի շատ տեսարժան վայրեր` Սբ. Գ.Լուսավորչի եկեղեցին, Վերնիսաժը, Օպերային թատրոնը, Աբովյան փողոցը, Ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը գտնվում են հյուրանոցի հարևանությամբ:

Սենյակներ