«ԷԿԼԵԿՏԻԿԱ» հյուրանոց

Այս եռահարկ հյուրանոցը տեղակայված է Վանք գյուղում`Գանձասար վանական համալիրից 3կմ հեռավորության վրա, հրաշագեղ Խաչեն գետի ափին: Վանքի բնակիչների շրջանում այն հայտնի է որպես "Տիտանիկ": Հյուրանոցն ունի 7 համար: Դրանցից `1 հատ Լյուքս, 4 հատ երկտեղանոց, 1 հատ երկտեղանոց թվին,1 հատ մեկտեղանոց: Որոշ համարներ ունեն փոքր պատշգամբներ, որտեղից բացվում է Խաչեն գետի հիանալի տեսարանը: Հյուրանոցի երկրորդ հարկում`ուղիղ նավի ճակատային մասում է գտնվում բուխարու սրահը: Ծովային ոճով կառուցված բարի հագեցած կոլորիտը լրացնում է նավի ճարտարապետական տեսքը: Ինքնատիպ ներքին կահավորանք ունեցող "Վան Գոգ" ռեստորանն իր այցելուին է .առաջարկում հայկական, արցախյան, եվրոպական ու չինական խոհանոցների նրբաճաշակ ուտեստներ: Հյուրանոցի տարածքում կան հարմարավետ սրճարաններ, ինտերնետային ակումբ, հուշանվերների խանութ, կենդանաբանական այգի, ավտոկայանատեղի, սեղանի թենիս, ամառային կինոթատրոն,ամառային դիսկոտեկ, ձիամարզարան, "Գանձասար" բար:

Սենյակներ