Աղթամար կղզին հայոց ազգային պատմության ու մշակույթի փառքն է եղել։ Այս նշանավոր կղզում Գագիկ Արծրունի թագավորը Xդ. հիմնեց իր մայրաքաղաքը, իսկ նրա լուսապսակը`սրբ. Խաչ տաճարը դարձավ։ Ս.Խաչ տաճարը կառուցել է հանճարեղ ճարտարապետ Մանվելը՝ 915-921 թվականների ընթացքում։
ԱվելինԱրդահանի բերդը գտնվում է պարսպապատ քաղաքի կենտրոնում, բարձր ու դժվարամատչելի ժայռաբլրի վրա։ Դրա կառուցման ժամանակը հայտնի չէ։ Միայն կարելի է պնդել, որ գոյություն ուներ հին ժամանակներից և վերափոխվել, ավելի էր ամրացվել Բագրատունիների օրոք։
ԱվելինԱրծկեն գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, մի փոքրիկ կղզու դիմաց գտնվող հրվանդանի վրա, որը լճի ջրերը բարձրանալիս նույնպես վերածվում էր կղզու։ Այստեղ պահպանվել է ուրարտական Ռուսա II թագավորի սեպագիր արձանագրություններից մեկը։
ԱվելինԱրճեշը գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, լիճը թափվող Արճեշ փոքրիկ գետակի գետաբերանում։ Տարբեր ժամանակներում Արճեշը հիշատակվում է իբրև բերդաքաղաք և նավահանգիստ։ Գոյություն ունի ուրարտական ժամանակներից. նրա անունը կապում են ուրարտական Արգիշտի 2–րդ թագավորի (մոտ. 685 թ. մ. թ. ա.) անվան հետ։
ԱվելինԱրտամետը գտնվում է Վանա լճի հարավ-արևելյան ափին։ Գյուղաքաղաքն ամբողջությամբ թաղված է պտղատու այգիների, հատկապես խնձորենիների և ընկուզենիների մեջ։ Արտամետի խնձորը հայտնի է եղել ամբողջ Հայաստանում։
ԱվելինԲաղեշը կամ Բիթլիս քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Չորապահակը։
ԱվելինԴարոյնքը Մեծ Հայքի հայտնի բերդերից էր` Բագրատունի նախարարների ոստանը։ Հետագայում, Դարոյնքի տեղում նոր բերդ է կառուցվում։ Վերջինիս կառուցման կիսաավանդական պատմությունը վերագրվում է օսմանյան սուլթան Բայազետ 1–ին և անունն էլ կապում սուլթանի անվան հետ։
ԱվելինՎաղեմի Բերկրի բերդավանում կան հիշատակության արժանի պատմական հնություններ և զանազան կառուցվածքների ավերակներ։ Դրանց մեջ, անշուշտ, ամենանշանավորը նրա բերդն էր:
ԱվելինԶեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի և Հաճընի միջև` Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունը առողջ օդ ու ջուր ունի։
ԱվելինԻգդիր գյուղաքաղաքը, համապատասխանում է միջին դարերի Ցոլակերտին։ Իգդիրի մասին սկզբնաղբյուրները համեմատաբար քիչ տեղեկություններ են հաղորդում։ Իբրև գավառի կենտրոն Իգդիրն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն։
ԱվելինԽարբերդի բերդը գտնվում էր Հայկական Տավրոս լեռնահամակարգի մի լեռնագագաթի վրա: Պարսպապատեր էին կառուցել միայն նրա հյուսիսային և արևելյան կողմերից։ Մուտքի մոտ դեռևս պահպանվում են պարսպահատվածները, կրկնակի դռներ, աշտարակներից շատերը կործանված են։
ԱվելինԽլաթը գտնվում է Վանա լճի արևմտյան ափին, բարձրադիր հարթավայրում: Խլաթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Պատմական Խլաթի հուշարձաններից պահպանվել են քաղաքի մոտակայքի ժայռերում փորված քարանձավները, ծովեզերքին գտնվող պաշտպանական պարսպի մի քանի աշտարակներ, զանազան շենքերի ավերակներ, որոնք հիմնականում գտնվում են ներկայումս «ավերակ քաղաք» կոչված թաղամասում` հին Խլաթի տեղում։
ԱվելինԽոշաբ կամ Հայկաբերդ Ամրոցը գտնվում է Հայոց ձոր գավառում` Խոշաբ գետի ափին` Խէք գյուղի մոտ: Ավանդությունն այս տեղի հետ է կապում Հայկի մենամարտը Բելի հետ: Այստեղ Բելսար կամ Բելիսար լեռան վրա Հայկը հաղթում է Բելին և ցրիվ տալիս նրա բանակը:
ԱվելինԿարինը առաջին հերթին հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Ճիշտ է, հին հայկական և հռոմեական-բյուզանդական շրջանի պաշտպանական կառույցների ավերակներ այստեղ քիչ են պահպանվել, սակայն որոշակի նկատվում են պարսկական և արաբական բերդերի հետքեր, ինչպես նաև ավելի ուշ շրջանի թուրքական բերդի համեմատաբար լավ պահպանված ավերակները։
Ավելին928 թվականին Կարսը դարձավ Հայաստանի մայրաքաղաք: 961 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաք:
ԱվելինԱյս բնակավայրը հայտնի է Ճապաղջուր անունով, այժմ թուրքերը անվանել են Բինգյոլ։ Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով։ Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերի նման, տարբեր ժամանակներում համարվել է գյուղ, ավան, ամրոց կամ բերդ։
ԱվելինՀայկական հնագույն ավանդության համաձայն, Մանազկերտը 2020 թ. (մ. թ. ա.) հիմնադրել է Հայկ նահապետի որդի Մանավազը և իր անունով կոչել Մանավազակերտ։ Ենթադրվում է նաև, որ Մանազկերտը Վանի առաջին թագավոր Արամեի նույն Արզաղկուն մայրաքաղաքն է` հիմնադրված IX դարի առաջին կեսին (մ.թ.ա.)։
ԱվելինՄուշի պատմությունը սկսվում է խոր հնությունից։ Այստեղ հայտնաբերված է Վանի` Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում նկատվում են կիկլոպյան ամրոցների հետքեր։ Տարբեր ժամանակներում Մուշում հիշատակվում են 7 եկեղեցիներ։ Քաղաքն օղակված է հնություններով ու պատմական կարևոր հուշարձաններով։
Ավելին1173 թ.Սիսը հռչակվել է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Սիսը հիմնովին պարսպապատել ու ճոխացրել է Լևոն Բ-ն։ Քաղաքի հուշարձաններից հայտնի են Հեթում Ա թագավորի հիմնադրած ապարանքն իր ճոխ քանդակներով ու մարմարյա սև սյունաշարով։
ԱվելինՎաղարշավանի Հասանկալայի բերդը գոյություն է ունեցել ուրարտական ժամանակներից (IX—VI դդ. մ. թ. ա.): Պահպանվում է ուրարտական Մենուա 1-ին թագավորի մի ընդարձակ սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է ինչ-որ դղյակի կառուցման մասին։
ԱվելինՔաղաքը գտնվում է Վանա լճի ափին, պտղաբեր դաշտում` խաղողի այգիներով ու պարտեզներով շրջապատված։ Քաղաքը իր անվանումը ստացել է Վիայնա անունից, որը նշանակել է «Վիա տոհմի երկիր»։ Ուրարտուի արձանագիր թագավորները, գրեթե բոլորն էլ, իրենց կոչում էին «թագավոր Վանի»։
ԱվելինՎարշակի ջերմուկները գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, ունի իր բերդը: Արածանիի աջ ափին է գտնվում նաև Վարշակի հանքային ջրերի մեծ ակը՝ գլխավոր Ջերմավը։ Ջրի ջերմությունը շատ բարձր է. ականատեսների վկայությամբ նրա վրա նույնիսկ կարելի է ոչխարի միս եփել:
ԱվելինՏիգրանակերտը կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և կոչվել նրա անունով։ Մինչև օրս էլ պահպանված են Հայաստանի վաղեմի հռչակավոր մայրաքաղաքի ավերակները։ Տիգրանակերտը հելլենիստական տիպի քաղաք էր։ Քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է ավելի քան 100.000 բնակիչ։
Ավելին