Ագարակի հնավայրում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել է Վանի թագավորության շրջանի ուրարտական ժայռափոր դամբարան: Ամենայն հավանականությամբ, դամբարանը վերաբերում է Ք. Ա 8-7-րդ դարերին:
ԱվելինԱրգիշտիխինիլի քաղաքը (հետագայում Արմավիր) հիմնադրվել է մ.թ.ա. 776 թվականին ուրարտական Արգիշտի Ա թագավորի կողմից, Արարատյան դաշտում՝ Արաքս գետի ձախ ափին: Արգիշտիխինիլին հանդիսանում էր ուրարտական թագավորության ամենից մեծ և շքեղ քաղաքներից մեկը, որի վերաբերյալ բավական հարուստ տեղեկություններ են պարունակում ուրարտական արձանագրությունները:
ԱվելինԱրցախի Ազոխ գյուղում գտնվող քարանձավը հանդիսանում է քարի դարի Կովկասյան բնակավայրերից հնագույնը: Հին հայկական պատմիչները բազմիցս հիշատակել են Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները:
ԱվելինԱրտաշես I-ը Հայաստանի նոր մայրաքաղաքը հիմնել է մ.թ.ա 166թ: Այն գտնվում էր 9 բլուրների վրա` Երասխի և Մեծամորի միախառնման տեղում: Այդ տեղանքը Արտաշես I ընտրել էր Հին աշխարհի հանճարեղ զորավար Հանիբալլի օգնությամբ: Արտաշատը Հայաստանի քաղաքներից առաջինն էր, որ ուներ հատակագիծ: Հռոմեացիները Արտաշատին անվանում էին "Հայկական Կարթագեն":
ԱվելինԳառնիի հեթանոսական տաճարը և բերդամրոցը գտնվում է Երևանից 28 կմ հեռավորության վրա:Գառնի ամրոցը հանդիսանում է Հայաստանի ամենահռչակավոր տեսարժան վայրերից մեկը: Այն մեծ համբավ ուներ իր անմատչելիության, առանձնահատուկ գեղեցիկ պեյսաժի և հրաշալի կլիմայի պատճառով, որի համար էլ դեռևս Ι դարում մ.թ.ա. հանդիսանում էր Հայոց թագավորների ամառային նստավայրը:
ԱվելինԴվին մայրաքաղաքը կառուցվել է Խոսրով Կոտակ թագավորի օրոք 335թ.: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին միջնաբերդն էր` հարակից շինություններով:
ԱվելինԷրեբունի-Երևան Հայաստանի մայրաքաղաքը, հիմնադրվել է 782 մ.թ.ա. Վանի թագավորության արքա Արգիշտի I կողմից: Գտնվում է այժմյան Երևանի հարավ-արևելյան մասում` Արին-բերդ կոչվող բլուրի վրա: Լավ ամրացված վիթխարի բերդաքաղաք էր` հզոր պարիսպներով: Որոշ տեղերում նաև եռաշարք պահպանված պարիսպները ունեն մինչև 12 մ բարձրություն:
Ավելին1950 թվականներին, երբ Սևանա լճի մակարդակը մի քանի մետրով իջավ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի արևելյան կողմում հնէաբանները հայտնաբերեցին հնագույն դամբարաններ: Այստեղ է գտնվել սեպագրերում հիշատակվող Իշտիկունի քաղաքը:
ԱվելինԵրևանի Շենգավիթ համայնքում` Հրազդան գետի հարևանությամբ, գտնվում է Հայաստանի հնագույն պատմության ողջ ժամանակագրությունն ամփոփող Կարմիր բլուր ամրոցը (Թեյշեբաինի), որը կառուցել է ուրարտական Ռուսա II թագավորը 6-րդ դարի կեսերին:
ԱվելինՄեծամորը պատմական Հայաստանի ամենահին բնակավայրն է/IV հազարամյակի վերջ ΙΙΙ հազարամյակի սկիզբ/: ΙΙ հազարամյակի սկզբից հանդիսանում է զարգացած քաղաք՝ զբաղեցնելով 100 հա տարածք: Հատկապես լավ է պեղված միջնաբերդը՝ հզոր կիկլոպյան պարիսպներով և մեծ տաճարական կոմպլեքսը յոթ սրբարաններով: Միջնաբերդի փոքրիկ բարձրունքին գտնվում է զիկկուրատ-աստղադիտարանը, ամենահինը աշխարում:
ԱվելինՇենգավիթյան հնավայրը մոտ 6 հա տարածք է ներառում: Պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ կառույցներ, որոնց թվում` ուղղանկյուն հատակագծով շինություն` թվագրված մ.թ.ա. 27-28 դ: Շինության տարածքում հայտնաբերվել են հսկայական հացահատիկի հորեր: Բացառիկ գտածոներրից կարելի է առանձնացնել փափուկ քարից պատրաստված հմայիլ կախիկը:
ԱվելինՈւղտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս, ծովի մակարդակից 3300մ բարձրության վրա: Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանցանելի է և հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են մ.թ.ա. V-II-րդ հազարամյակներով: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա:
ԱվելինՏիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որը մինչ մեր օրերը, ենթարկվում է հնագիտական հետազոտության:
ԱվելինԲնակավայր-աստղադիտարան /II հազարամյակի սկիզբ/, որոշ հետազոտողների կողմից ժամանակաշրջանը թվագրվում է նեոլիթով (նոր քարե դար): Վիթխարի մենհիրներ, որոնցից յուրաքանչյուրը ունի հստակ ուղղվածության լավ մշակված անցքեր: Մենհիրները դասավորված են շրջանաձև` մեծ շրջան և կենտրոնում փոքր շրջան:
ԱվելինՕշական գյուղի կենտրոնում գտնվող Դիդի-Կոնդ բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. VII-Vդդ. խոշոր քարերով քառանկյուն ամրոց` ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։
Ավելին