Արամ Խաչատրյան Տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ. այն առանձնատանը, որը 1947թ. Հայաստանի կառավարությունը նվիրել էր կոմպոզիտորին: Թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ: Ցուցասրահներում բացատրությունը ուղեկցվում է երաժշտությամբ: Այցելուները` թանգարանում կարող են նաև դիտել ֆիլմեր Ա.Խաչատրյանի մասին, ինչպես նաև նրա բալետների բեմադրությունների տեսագրություններ: Թանգարանում գործում է հարուստ ձայնադարան, որտեղ բացի Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից կարելի է ունկդրել նաև համաշխարհային դասական երաժշտություն` աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ:

Ավելին

Բուսաբանական այգի

Հիմնադրվելով 1935թ.` Երևանի Բուսաբանական այգին ժամանակին համարվում էր Խորհրդային միության լավագույն հաստատություններից: Այգում պահպանվում են շուրջ 3000 ծառատեսակներ, որոնք էնդեմիկ չեն, և ավելի քան 10000 տեսակի թփեր: Բուսաբանական այգին  որն ունի մոտ 80 հա տարածք: Բուսաբանական այգու գլխավոր խնդիրն է երկրագնդի աշխարհագրական մարզերից տարբեր բուսատեսակների ներմուծումն ու կլիմայավարժեցման աշխատանքները ավելի արդյունավետ և լիարժեք դարձնելը: Ի տարբերություն աշխարհի շատ երկրների բուսաբանական հաստատություններին Երևանի Բուսաբանական այգին գիտական հաստատություն է: Այցելուների համար  այգին իսկական դրախտ է իր խնամված ու սքանչելի տեսքով:

Ավելին

Երևանի Սրբ. Գրիգոր Եկեղեցի

Սրբ.Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: 1971-1976թթ. եկեղեցին հիմնովին բարեկարգվել է: Արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվել է սրբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Արևմտյան շքամուտքը, փայտե դուռը և շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի սրբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Իսկ գմբեթի քանդակազարդերը` Արենիի սրբ.Աստվածածին եկեղեցու քանդակների նմանությամբ: Այս տաճարը հանդիսանում է երիտասարդների և սիրո հովանավոր սրբ. Սարգիսի գլխավոր տաճարը Հայոց հողի վրա, որն այլ կերպ այն անվանում են Սիրո տաճար:

Ավելին

Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ

Երևանի Կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887թ. վաճառականՆերսես Թահիրյանի կողմից: Թայիրյանը 1899թ. գործարանը վարձակալության է տալիս, իսկ 1900թ. վաճառում ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակն ունեցավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին:1900թ Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ «Գրան-պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում: Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնց թվում էր Ուիստոն Չերչիլը: Ստալինը անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը: Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց` «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:

Ավելին

Կենդանաբանական այգի

1940թ. Հայաստանի Գերագույն խորհուրդը այգին ստեղծելու որոշում ընդունեց: 1941թ. մայիսին Գետառ գետի կիրճի գեղատեսիլ անկյունում` Աղվեսաձորում, 3 հեկտար տարածքի վրա սկսվեց Երևանի կենդանաբանական այգու կապիտալ շինարարությունը: Այգու հիմնադիրն ու առաջին տնօրենը դարձավ կենդանաբանական գիտությունների դոկտոր Արտավազդ Սարկիսովը: Այգին իր առաջ խնդիր դրեց պահպանել տեսակների կազմը: Կենդանաբանական այգում մշտապես տարվել և այժմ էլ տարվում է հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների ադապտացման և միջավայրին հարմարեցնելու աշխատանք: Այգում հաշվվում են մոտ 300 տեսակներ, որոնցից 40-ը Հայաստանի տեղային կենդանական աշխարհի ներկայացուցիչներ են: 2007թ. Հայաստանի Կառավարության կողմից 2 մլն դոլար է տրամադրվել այգու վերանորոգման համար:

Ավելին

Երևանի Կապույտ Մզկիթ

Կապույտ մզկիթը՝ Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766ին` Հուսեյն խանի նախաձեռնությամբ: Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող մուսուլմանները: Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է: Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի: Երկու մզկիթ է վեր խոյանում` մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը: Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով: Բակում աչքի է զարնում նաև կապույտ մինարեթը: Մզկիթի ներսը պատված է կարմիր գորգով, որը վեհություն է հաղորդում աղոթատանը: Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց` մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:

Ավելին

Երևանի Պատմության Թանգարան

Երևանի պատմության թանգարանը գտնվում է քաղաքապետարանի շենքում: Թանգարանն այսօր շուրջ 87 հազար ցուցանմուշ ունի, որից 3000-ը ներկայացված է: Թանգարանի վերին 2 հարկերը ծառայում են իբրեւ պահոցներ մնացած ցուցանմուշների համար: Թանգարանի ամենահին ցուցանմուշը 80 հազար տարեկան «երեւանցին» է, որ նույն տարիքի այլ նյութերի հետ հայտնաբերվել է երեւանյան քարայրում: Կարմիր բլուրից բերված` 3000-ամյա կարասը, մեր հինավուրց գորգերը, թանկարժեք երաժշտական գործիքները և այլ ցուցանմուշներ թանգարանի հպարտությունն են: Ի դեպ, թանգարանի առաջին ցուցանմուշները նվիրաբերել են Մարտիրոս Սարյանը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը:

Ավելին

Երվանդ Քոչար Տուն-թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցում: Թանգարանում կարելի է ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են "Թիֆլիսյան", "Փարիզյան", "Երևանյան" շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր: Քոչարը հիմնադիրն է տարածական նկարչության /"Peinture dans l'espace"/` պլաստիկ - գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է "Տարածական նկարչություն":

Ավելին

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

Ի սկզբանե նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, բայց հետագայում այն վերափոխվեց մետրոյի: Աշխատանքը սկսվել է 1972 թ: Մետրոն բացվել է 1981թ. Մարտի 7-ին։Կառուցման որակը այդքան բարձր էր, որ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և արդեն իսկ հաջորդ օրը գործում էր:Մետրոյի ուղղիների ընդհանուր երկարությունը 13,4 կմ է, գործքում է 10 կայարան՝Կայարանների կառամատույցները ունեն մոտ 100 մ-ի երկարություն, ինչը հնարավորություն է տալիս մինչև հինգ վագոնից կազմված գնացքներ օգտագործել: Գնացքների երթևեկության հաճախականությունը օրվա հիմնական ժամերին մոտ հինգ րոպեն մեկ է, իսկ այլ ժամերին մինչև 15 րոպե մեկ, գնացքի շարժման միջին արագությունը 35 կմ/ժ է:Տոմսի գինը 100 դրամ է։

Ավելին

Զորավոր Աստվածածին Եկեղեցի

Սրբ. Անանիայի մատուռի (V դար) վրա XVll դարում կառուցվել է Զորավոր Աստվածածին փառահեղ տաճարը: Սրբ.Անանիայի մասունքները դարեր շարունակ հանգչում են Հայաստանում` այս սուրբ վայրում: Հստակ տեղեկություններ չկան, թե երբ են առաքյալի մասունքները տեղափոխվել Հայաստան, բայց հավանաբար այս սրբությունը մեր աշխարհում է V դարից: Սրբ.Անանիան Աստծո հրամանով կուրությունից բժշկել է Սավուղին` ապագա Պողոս առաքյալին: Զորավոր սրբ.Աստվածածին եկեղեցում է պատարագվում սրբ. Առաքյալ Անանիայի հիշատակության օրը: Բազմաթիվ հրաշքներ և բժշկություններ են եղել սրբի մասունքների վրա հիմնված այս մատուռում, որը մեծ ուխտատեղի է մինչ օրս:

Ավելին

Կասկադ

Կասկադ հռչակավոր համալիրը գտնվում է Երևանի կենտրոնը Քանաքեռի սարահարթին կապող թեք լանջի վրա, համալիրի բարձրությունը 50 մետր է, երկարությունը 500 մետր: Այն իրենից ներկայացնում է աստիճանավոր անցումներով ,շատրվաններով, ծաղկանոցներով, թանգարաններով և սրճարաններով հարուստ ճարտարապետական կառույց: Կասկադի արդիականացման վրա 2007 թ. ծախսվել է մոտ 5 մլն. դոլար: Կառուցվել է արվեստի թանգարան: Այնտեղ տեղադրված է բավականին հարուստ և թանկ հավաքածու, որն իր մեջ ներառում է գործեր Պիկասոյից, Շագալից, Ուորհոլից և, իհարկե, Ջ.Գաֆէսճեանի հայտնի ապակե հավաքածուն: Կասկադում են տեղադրված հայտնի քանդակագործներ Բոտերոյի և Չադվիի քանդակները:

Ավելին

Ժողովրդական արվեստի թանգարան

<<Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան>> ստեղծվել է 1978թ.: Հավաքածուն կազմավորվել է դեռեւս 1930թ. ազգագրագետ-բանահավաք Հ.Բաբայանի ղեկավարությամբ սկիզբ առած հավաքչական աշխատանքի շնորհիվ: 1979 թ. ստեղծվել է թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է հայ ժող. արվեստի ավանդական դպրոցների եւ ժամանակագրական առումով մինչեւ մեր օրերը ստեղծված ժողովրդական արվեստի նմուշներ, որոնք դասակագրվում են հետեւյալ հիմնական խմբերի՝ գորգարվեստ, ձեռագործ արվեստ, փայտարվեստ, խեցեգործություն, քարարվեստ, մետաղի գեղարվեստական մշակում, գեղանկարչություն: Թանգարանի ընդհանուր հավաքածուն կազմում է 10.276 թանգարանային առարկա, որից 723-ը՝ Դիլիջանի մասնաճյուղում: Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1033 ցուցանմուշ:

Ավելին

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է 1919թ. Սեպտեմբերին: Այժմ թանգարանը պահպանում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու՝ հետևյալ բաժիններով. հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, վավերագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն թվից մինչև մեր օրերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների վկայությունները: Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով:

Ավելին

Հանապետության Հրապարակ

Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլը ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1926 թվականին: Հրապարակը ունի բարդ կառուցվացք, որը կազմված է ձվաձևության և տրապեցիայի զուգակցությամբ: Հրապարկի անսամբլի մեջ մտնում են՝ ՀՀ Կառավարության, Արտաքին գործերի նախարարության և Կապի նախարարության շենքերը, ինչպես նաև ,,Արմենիա Մարիոթ,, հյուրանոցը և Հայաստանի պատմության թանգարանը: Հրապարակի պատկերն ամբողջանում և առանձնակի շուք է ստանում երգող շատրվանների ճարտարապետական համադրությամբ:

Ավելին

Մատենադարան

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է: հիմնադրվել է 405թ. հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում՝ Վաղարշապատում (Էջմիածին)` Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ։ Այստեղ հավաքված շուրջ 17 000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության, մաթեմատիկան, տիեզերագիտության և տոմարագիտության, ալքիմիա և քիմիա, գրականության, վավերագիտության, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն, ինչպես և պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնում պահվում են շուրջ 300.000 արխիվային փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ու հարևան երկրների, հատկապես ուշ միջնադարի քաղաքական ու սոցիալտնտեսական կյանքի պատմությունը բազմակողմանի ու խոր ուսումնասիրելու համար։ Մատենադարանը 1998 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ցանկում։

Ավելին

Մարզահամերգային համալիր

Մարզահամերգային համալիրը յուրօրինակ ճարտարապետական կոթող է ընկղմված Ծիծեռնակաբերդի զբոսայգու սրտում: Համալիրի հնարավորությունները իրապես բազմաբնույթ են և օրեցօր կատարելագործվում են: 2005 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզահամերգային համալիրը վաճառվել է "ԲԱՄՕ" ընկերությանը: Կատարվել է շուրջ 40 մլն դոլարի ներդրում, վերանորոգվել են ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը, համալիրի մեծ և փոքր դահլիճները, որոնք համապատասխանաբար կարող են տեղավորել 8000 և 2200 հանդիսատես: Մարզահամերգային համալիրում այսուհետ գործելու է նաեւ սառցադաշտ:

Ավելին

ՓԱԿ ՇՈՒԿԱ

Փակ շուկա կամ Կենտրոնական ծածկած շուկա,1952 թվականին կառուցված շուկայի շենք Երևանում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում։ Ճարտարապետ՝Գրիգոր Աղաբաբյան: Շուկայի շենքը Մաշտոցի պողոտայի (կառուցման ժամանակ Ստալինի պողոտա) կարմիր գծից մի փոքր ետ է ընկած, որը մի փոքր հրապարակ է ստեղծել գլխավոր մուտքի առաջ։ Հեղինակները շենքի ֆունկցիոնալ նշանակության հետ մեկտեղ, հասել են բարձր գեղարվեստական արտահայտչականության։Հատակագծում ուղղանկյուն շինությունը բաղկացած է կենտրոնական 2300 մ² տարածքով առևտրի դահլիճից և նույն հարթության վրա դահլիճին երկու կողմից հարակից առևտրի կետերի և խանութների շարքերից և նրանց վերևում սրահներից։ Վաճառասրահի կամարակապ առաստաղը ունի 70 մետր երկարություն և 32 մետր լայնություն։ Միջնադարյան քարավանատների օրինակով ծածկված է մեկ թաղով, որը 4 մետրը մեկ 19 կամար ունի։

Ավելին

Սուրբ Սարգիս Եկեղեցի

Սրբ.Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: 1971-1976թթ. եկեղեցին հիմնովին բարեկարգվել է: Արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվել է սրբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Արևմտյան շքամուտքը, փայտե դուռը և շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի սրբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Իսկ գմբեթի քանդակազարդերը` Արենիի սրբ.Աստվածածին եկեղեցու քանդակների նմանությամբ: Այս տաճարը հանդիսանում է երիտասարդների և սիրո հովանավոր սրբ. Սարգիսի գլխավոր տաճարը Հայոց հողի վրա, որն այլ կերպ այն անվանում են Սիրո տաճար:

Ավելին

Ցեղասպանության Հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար ¨ §Վերածնվող Հայաստան¦ հուշասյուն: Ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության, իրենց բողոքի ձայնը բարձրացրաց, աշխարհի բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների և մտավորականների աճյունասափորները ամփոփված են 100 մետրանոց բազալտե Հուշապատի մոտ: Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս XV, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն և ուրիշները: 1988-1990թթ. Հայոց Մեծ Եղեռնի Հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեցին խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: 1995թ. Մեծ Եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Ավելին

Օդանավակայան

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է: Այն գտնվում է Երևանից 10 կմ դեպի արևմուտք: Օդանավակայանը բացվել է 1981-ին։ 2002 թ. հուլիսին ՀՀ կառավարության և ''Corporation America'' ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց 30 տարի ժամկետով։ Այս ընկերությունը մեծ ներդրումների շնորհիվ Զվարթնոց օդակայանը վերածել է տարածաշրջանի խոշորագույն միջազգային օդային կայանի, կառուցվել է նոր 3850մ երկարությամբ և 60մ լայնությամբ թռիչքուղի: Օդանավակայանի նոր համալիրը ունի ժամանման և մեկնման նոր սրահներ: Նոր համալիրի տարածքը կազմում է 18.500քմ., ունի 6 ելք և 5 տելեսկոպիկ կամուրջ: Համալիրը տարեկան կտրվածքով, կարող է սպասարկել 2 միլիոն ուղևորի: Օդանավակայանում շինարարական բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո, որը նախատեսված է մինչև 2011թ-ը, այն տարեկան կարող է սպասարկել 3 միլիոն ուղևորի:

Ավելին

Սերգեյ Փարաջանով Տուն-Թանգարան

Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` "Մոռացված նախնիների ստվերները" /1964/, "Սայաթ-Նովա" կամ "Նռան գույնը" /1969/, "Լեգենդ Սուրամի ամրոցի մասին" /1985/, "Աշուղ Ղարիբ"/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում: Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 250 ստեղծագործություն:

Ավելին