ԱՐԱՐԱՏ ԼԵՌ

Բնության ուժերի տիտանական աշխատանքը բոլոր ժողովուրդների մոտ, ցանկացած ժամանակ, միշտ էլ սարսափի զգացում է առաջացրել: Այն ոչ միայն կործանել, այլև հայկական լեռնաշխարհում ստեղծել է բնության այնպիսի վեհասքանչ հուշարձաններ, որոնք վաղուց ի վեր հանդիսանում են համաշխարհային քաղաքակրթության սեփականությունը, դրանցից` Արարատի լեռնազանգվածը:

Ավելին

ԳԱՆՁԱՍԱՐ

Գանձասարի ճարտարապետական համալիրը, շրջապատի չքնաղ բնության հետ, հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության ամենահոյակապ գանձերից մեկն է:

Ավելին

ԱԳԱՐԱԿ

Ագարակի հնավայրում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել է Վանի թագավորության շրջանի ուրարտական ժայռափոր դամբարան: Ամենայն հավանականությամբ, դամբարանը վերաբերում է Ք. Ա 8-7-րդ դարերին:

Ավելին

Գեղարդ

Քարը Հայաստանի խորհրդանիշն է, լեռները՝ նրա զարդը:Հայերը խրոխտ ու հպարտ են իրենց լեռների նման, անմշակ՝ ինչպես իրենց քարքարոտ երկիրը: Բայց բավական է ճկուն ու հանճարեղ հայկական միտքը փորձի մշակել այդ քարը, այն կդառնա խաչքար, սրբություն, քարե տաճար, քարե դուռ, քարե մատուռ: Քարն ամեն ինչ է հայի համար. ծաղիկն է, նախշ՝ նուռ կամ խաղող, այն հայի հոգին է, նրա բախտը, ճակատագիրը, նրա ինքնությունն ու պաշտպանը:

Ավելին

Հռիփսիմե

Երևի աշխարհում ոչ մի ժողովուրդ այնքան ջերմությամբ չի կապված իր կրոնի հետ, որքան հայ ժողովուրդը: Հայերի կապվածությունը իրենց կրոնին բացատրվում է մի անբացատրելի, ամեն ինչ ներող և ամեն ինչին հաղթող սիրով:

Ավելին

Խորակերտ

ՀՀ Լոռվա մարզի հյուսիս-արևմտյան կողմում՝ Լալվար լեռան լանջին, վեր են խոյանում հայոց հողի հրաշալիք Խորակերտ վանքային համալիրի կառույցները: Շրջապատված խիտ դարավոր անտառներով, վիթխարի լեռան լանջին բազմած՝ Խորակերտը թվում է հեռավոր անցյալից եկած իմաստուն ծերունի, որն ուր որ է մի ինչ-որ անհայտ ճշմարտություն կհայտնի մարդկանց:

Ավելին

Նորավանք

Վայոց Ձորի ամենանշանավոր վանքը, անկասկած, Նորավանքն է, Երևանից մոտ 110 կմ հարավ-արևելք: Նորավանքը, իրոք, եզակի է համաշխարային ճարտարապետության մեջ, այն կառուցվել է XIII-XIV դդ ընթացքում:

Ավելին

Զվարթնոց

Զվարթնոցը VII դարի հայ ճարտարապետության ոսկեդարի մեծագույն նվաճումն է և համաշխարհային մտքի եզակի գլուխգործոցը: Զվարթնոցի մասին դարեր շարունակ լեգենդներն են հորինվել: Նրա անզուգական հմայքը գերել է տարբեր ազգերի ու կրոնների պատկանող մարդկանց, կախարդել է կայսրերի և ճանապարհորդների:

Ավելին

Արմավիր

Արգիշտիխինիլի քաղաքը (հետագայում Արմավիր) հիմնադրվել է մ.թ.ա. 776 թվականին ուրարտական Արգիշտի Ա թագավորի կողմից, Արարատյան դաշտում՝ Արաքս գետի ձախ ափին: Արգիշտիխինիլին հանդիսանում էր ուրարտական թագավորության ամենից մեծ և շքեղ քաղաքներից մեկը, որի վերաբերյալ բավական հարուստ տեղեկություններ են պարունակում ուրարտական արձանագրությունները:

Ավելին

Ազոխ

Արցախի Ազոխ գյուղում գտնվող քարանձավը հանդիսանում է քարի դարի Կովկասյան բնակավայրերից հնագույնը: Հին հայկական պատմիչները բազմիցս հիշատակել են Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները:

Ավելին

Արտաշատ

Արտաշես I-ը Հայաստանի նոր մայրաքաղաքը հիմնել է մ.թ.ա 166թ: Այն գտնվում էր 9 բլուրների վրա` Երասխի և Մեծամորի միախառնման տեղում: Այդ տեղանքը Արտաշես I ընտրել էր Հին աշխարհի հանճարեղ զորավար Հանիբալլի օգնությամբ: Արտաշատը Հայաստանի քաղաքներից առաջինն էր, որ ուներ հատակագիծ: Հռոմեացիները Արտաշատին անվանում էին "Հայկական Կարթագեն":

Ավելին

Գառնի

Գառնիի հեթանոսական տաճարը և բերդամրոցը գտնվում է Երևանից 28 կմ հեռավորության վրա:Գառնի ամրոցը հանդիսանում է Հայաստանի ամենահռչակավոր տեսարժան վայրերից մեկը: Այն մեծ համբավ ուներ իր անմատչելիության, առանձնահատուկ գեղեցիկ պեյսաժի և հրաշալի կլիմայի պատճառով, որի համար էլ դեռևս Ι դարում մ.թ.ա. հանդիսանում էր Հայոց թագավորների ամառային նստավայրը:

Ավելին

Դվին

Դվին մայրաքաղաքը կառուցվել է Խոսրով Կոտակ թագավորի օրոք 335թ.: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին միջնաբերդն էր` հարակից շինություններով:

Ավելին

Էրեբունի

Էրեբունի-Երևան Հայաստանի մայրաքաղաքը, հիմնադրվել է 782 մ.թ.ա. Վանի թագավորության արքա Արգիշտի I կողմից: Գտնվում է այժմյան Երևանի հարավ-արևելյան մասում` Արին-բերդ կոչվող բլուրի վրա: Լավ ամրացված վիթխարի բերդաքաղաք էր` հզոր պարիսպներով: Որոշ տեղերում նաև եռաշարք պահպանված պարիսպները ունեն մինչև 12 մ բարձրություն:

Ավելին

Լճաշեն

1950 թվականներին, երբ Սևանա լճի մակարդակը մի քանի մետրով իջավ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի արևելյան կողմում հնէաբանները հայտնաբերեցին հնագույն դամբարաններ: Այստեղ է գտնվել սեպագրերում հիշատակվող Իշտիկունի քաղաքը:

Ավելին

Կարմիր-բլուր

Երևանի Շենգավիթ համայնքում` Հրազդան գետի հարևանությամբ, գտնվում է Հայաստանի հնագույն պատմության ողջ ժամանակագրությունն ամփոփող Կարմիր բլուր ամրոցը (Թեյշեբաինի), որը կառուցել է ուրարտական Ռուսա II թագավորը 6-րդ դարի կեսերին:

Ավելին

Մեծամոր

Մեծամորը պատմական Հայաստանի ամենահին բնակավայրն է/IV հազարամյակի վերջ ΙΙΙ հազարամյակի սկիզբ/: ΙΙ հազարամյակի սկզբից հանդիսանում է զարգացած քաղաք՝ զբաղեցնելով 100 հա տարածք: Հատկապես լավ է պեղված միջնաբերդը՝ հզոր կիկլոպյան պարիսպներով և մեծ տաճարական կոմպլեքսը յոթ սրբարաններով: Միջնաբերդի փոքրիկ բարձրունքին գտնվում է զիկկուրատ-աստղադիտարանը, ամենահինը աշխարում:

Ավելին

Շենգավիթ

Շենգավիթյան հնավայրը մոտ 6 հա տարածք է ներառում: Պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ կառույցներ, որոնց թվում` ուղղանկյուն հատակագծով շինություն` թվագրված մ.թ.ա. 27-28 դ: Շինության տարածքում հայտնաբերվել են հսկայական հացահատիկի հորեր: Բացառիկ գտածոներրից կարելի է առանձնացնել փափուկ քարից պատրաստված հմայիլ կախիկը:

Ավելին

Ուղտասար

Ուղտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս, ծովի մակարդակից 3300մ բարձրության վրա: Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանցանելի է և հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են մ.թ.ա. V-II-րդ հազարամյակներով: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա:

Ավելին

Տիգրանակերտ (Արցախ)

Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որը մինչ մեր օրերը, ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Ավելին

Քարահունջ

Բնակավայր-աստղադիտարան /II հազարամյակի սկիզբ/, որոշ հետազոտողների կողմից ժամանակաշրջանը թվագրվում է նեոլիթով (նոր քարե դար): Վիթխարի մենհիրներ, որոնցից յուրաքանչյուրը ունի հստակ ուղղվածության լավ մշակված անցքեր: Մենհիրները դասավորված են շրջանաձև` մեծ շրջան և կենտրոնում փոքր շրջան:

Ավելին

Օշական ամրոց

Օշական գյուղի կենտրոնում գտնվող Դիդի-Կոնդ բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. VII-Vդդ. խոշոր քարերով քառանկյուն ամրոց` ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։

Ավելին

Ամուսնություն

Ամուսնությունը հայերի մոտ յուրահատուկ է, ինչ որ տեղ նաև խորհրդավոր: Ամուսին հայերը փնտրում են ամենայն ուշադրությամբ և մանրակրկտությամբ: Հաշվի են առնում ամուսնու (կին կամ տղամարդ) ծագումնաբանությունը, ֆիզիկական և հոգեբանական անթերի լինելու առումով և, որ ամենակարևորն է, ինտելեկտը:Ընտրյալը երկուստեք պետք է լինի բնական խելքի տեր և կրթված: Ընտրողի և ընտրյալի ծնողները, միայն հայերին բնորոշ խորամանկությամբ, քննում և ստուգում են իրենց փեսային կամ հարսին:

Ավելին

Գինի

Գինին հայկական լեռնաշխարհում ունի առնվազն 9000 տարվա պատմություն: Այն Հայաստանում համարում էին աստվածների ու արքաների ըմպելիք: Հնձանում խաղողը ոտքերով տրորելը ծես էր, որին մասնակցելու իրավունքը միայն տղամարդականցն էր:

Ավելին

Դոլմա

«Դոլմա» խաղողի տերևներով՝ գարնանը հավաքում են խաղողի վազի տերևներ եւ այն հատուկ ձեւով միմիանց հետ սիգարաձեւ փաթաթած պահում են մինչեւ աշուն։ Աշնանը այն արդեն լիովին պատրաստ վաճառում են։Այդպիսի ձեւով պահպանված խաղողի տերեւներից էլ պատրաստվում է հռչակավոր հայկական «դոլման»։

Ավելին

Ընտանեկան սովորույթներ

Հնում հայ կնոջ համար պարտադիր է համարվել գորգագործությանը տիրապետելը: Աղջիկը շատ վաղ հասակից պատրաստվում էր ամուսնության և պետք է ամեն ինչ կարողանար անել` և՛ գորգ գործել, և՛ կարել: Օժիտը հարսնացուի ձեռքի աշխատանքն էր: Սովորաբար վարպետը թելադրում էր գորգը, իսկ երիտասարդները գործում էին:

Ավելին

Ժինգյալով հաց

Ժինգյալով հացը ավանդաբար համարվում է Արցախի ուտեստ: Այն լավ են պատրաստում Արցախի հայերը: Ուտեստը բաղկացած է խմորից և ժինգյալ կոչվող բույսից, որոն աճում է միայն Արցախում: Հայ կանայք միասին հավաքվում են ժիգյալը, որի սեզոնը սկսվում է մայիսից մինչև ամռան վերջ, երբեմն նույնիսկ պահեստավորում են ժինգյալը ամբողջ տարվա համար, բայց, բնականաբար, թարմ վիճակում այն ավելի համով է ստացվում:

Ավելին

Խաշ

Ավանդական հայկական և կարելի է ասել բացառիկ հայկական կերակուր: Հայերը ՙխաշ՚ կերել են անհիշելի ժամանակներից, սկզբում այն եղել է ՛աղքատաց կերակուր՛, այնուհետու վերաճել է ազգայինի և նույնիսկ ճաշկերույթն իր մեջ պարունակում է հպարտության, արժանապատվության և դիմացինին մեծարելու խորհուրդը: ՙԽաշը՚ անհատական կերակուր չէ: Հնարավոր չէ գտնել մի հայի, որ միայնակ ՙխաշ՚ ուտի:

Ավելին

Խոյ

Խոյը Հայաստանում բոլոր ժամանակներում էլ եղել է սուրբ կենդանի, և այսօր էլ հայերը խոյը պաշտում են, որովհետև այն այսօրվա Հայաստանում մատաղացու միակ կենդանին է: Մինչ քրիստոնեական և քրիստոնեական հայկական տաճարների պատերին մշտապես պատկերվում էին խոյի գլուխներ, նույնիսկ 3-2 հազարամյակներից հայտնի վիշապաքարերից շատերը ունեն խոյաձև գլուխներ:

Ավելին

Հայ տղամարդը

Տղամարդը հայկական ընտանիքում համարվում է ընտանիքի գլուխը, կարելի է ասել նրա օրենսդիրն ու պաշտպանը, նա չի զբաղվում ընտանիքի ներքին կենցաղային գործերով(դա անպատվաբեր է համարվում): Նա զինվոր է, ուժի ու իմաստության խորհրդանիշ, ամենածանր գործը վստահվում է միաjն տղամարդուն, նա պետք է տուն կառուցի և պահպանի:

Ավելին

Հայկական հաց-լավաշ

Հայաստանը մտնում է աշխարհագրական «Ոսկե աղեղ» կոչվող գոտու մեջ, որը հայտնի է հացաթխման հնագույն ավանդույթներով, և հենց այդ պատճառով էլ մեր ժողովրդի կերակրացանկում շատ մեծ տեղ է գրավում հացը: Եվ մեր ժողովրդի հոգեբանությունն է անգամ շատ հետաքրքիր, որովհետև մենք ոչ թե ասում ենք «ընթրել», նախաճաշել», «ճաշել» և այլն, այլ պարզապես «հաց ուտել»:

Ավելին

Հարիսա

Հարիսան նույնպես հայերի մոտ տիպիկ ազգային է, բայց միաժամանակ նաև առանձին մարզերում յուրօրինակ ձևով է այն պարտաստրվում: Հարիսան պատրաստվում է ցորենից: Սկզբում ցորենը խաշում և չորացնում են, այնուհետու հատուկ գործիքով, այն կոչվում է զինգ, ծեծում են, որի ընթացքում ցորենը թեփազրկվում է և վերածվում ձավարի:

Ավելին

Հայոց լեզու

Աշխարհի ամենահնագույն լեզուներից Հայոց լեզուն է, որն արդեն 4500 տարի է գործածական է: Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և այդ ընտանիքում կազմում է առանձին լեզվախումբ: Հայերեն աշխարհում խոսում են 10 մլն. մարդ, որոնցից 3,2 մլն.-ը՝ Հայաստանում:

Ավելին

Հուղարկավորություն

Հայերը իրենց հանգուցյալներին թաղում են հողում, անհիշելի ժամանակներից պահպանվել և սերնդեսերունդ փոխանցվել է թաղման ծեսը: Եթե հնագույն ժամանակներում հանգուցյալին հուղարկավորում էին տուֆից պատրաստված քարե սարկոֆագ-դամբարաներում, ապա քրիստոնեություն ընդունելուց հետո փայտե դագաղներում:

Ավելին

Հայեր

Ընդհանուր բնութագրով հայերը հպարտ են բնավորությանբ, անկախ, պատվախնդիր, տաքարյուն, բարձր զարգացած ինտելեկտով, ավանդապաշտ։ Արտաքին տեսքով միջահասակ, եվրոպոիդ ռասային պատկանող դիմագծերով, գեղեցկադեմ, սև մազերով, աչքերը շագանակագույն, կանայք՝ նրբիրան, նշաձև աչքերով։

Ավելին

Մածուն

Մածունը(կամ քամած մածունը)-հայկական խոհանոցի օգտակար ուտեստներից մեկն է, որը լեռնային երկարակեցության հիմքն է հանդիսանում: Իհարկե, աշխարհի տարբեր գիտնականներ մշտապես իրենց փաստարկներն ունեն մածունի օգտակարության մասին, բայց մեզ համար լավագույն ապացույցը այս ուտեստի օգտակարությունն է` մեր տատիկների ու պապիկների քաջ առողջությունն է:

Ավելին

Աղջոց վանք

Աղջոց վանքը գտնվում է Գեղարդից 7կմ հարավ: Վանքը բաղկացած է երկու եկեղեցիներց և մեկ գավթից: Գլխավոր եկեղեցին` (Ս.Ստեփանոս) կառուցվել է XIIIդ. սկզբին, ունի խաչաձև հատակագիծ։ Գավիթը /XIIIդ. երկրորդ կես/ գտնվում է գլխավոր եկեղեցուց արևմուտք, որից պահպանվել է պատերի մի մասը։ Երկրորդ` Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին հպված է Ս.Ստեփանոսի հյուսիսային պատին։

Ավելին

ԱԽԹԱԼԱ

"Հսկաների երկիր, Լեռնակղզի, Գետերի երկիր "- ահա այսպիսի բառերով են բնութագրում Հայաստանը, և կարծես այս բառերը ավելի տիպիկ ու բնորոշ են, երբ այցելում ենք Լոռվա մարզ: Հայաստանյան գրեթե բոլոր բերդերը պարսպապատ են եղել միայն մի կողմից՝ այնտեղից, որտեղից բերդը միանում էր “ցամաքին”, մնացյալ երեք կողմերում հայերը պարիսպներ չեն կառուցել, որովհետև նրանք բնականորեն պաշտպանված են եղել անդունդ իջնող 150-500 մ ուղղաձիգ ժայռերով:

Ավելին

Ամբերդ

Արագած լեռան արևելյան լանջին, մոտ 2500 մ բարձրության վրա, Ամբերդ և Արխաշան լեռնային գետերի առաջացած խոր կիրճերով ձևավորված եռանկյան հրվանդանի վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի ամենահռչակավոր բերդերից մեկը` Ամբերդը, X-XIII դդ.:

Ավելին

Անի

961 թվականին Աշոտ Գ Բագրատունին իր մայրաքաղաքը Ղարսից տեղափոխում է Անի։ Ականատես պատմիչների վկայությամբ Անին շուտով դառնում է աշխարհահռչակ քաղաք։ Նա զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անին իր ծաղկման գագաթնակետին հասավ 10-րդ դարում։

Ավելին

Բաղաբերդ

Բաղաբերդի հսկայական ամրոցը գտնվում է Կապանից 10 կմ հեռավորության վրա: Բաղաբերդը ժամանակին ունեցել է ստորգետնյա անցումներ, սենյակներ ու ջրանցքներ, որոնք ներկայումս կիսավեր են: Ամրոցի մուգ կարմիր քարերը (դասավորված հատուկ ձևերով, թեթևակի հիշեցնում են կորալի խութեր) միաձուլվում են ժայռերի հետ, որոնց վրա կառուցված է ամրոցը:

Ավելին

Բջնի

Երևանից 54 կմ հյուսիս` Հրազդան գետի կիրճում է գտնվում Բջնի բերդը: Հայկական բերդերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գրեթե բոլոր հայկական բերդերը գտնվում են լեռնային հզոր գետերով հատված, վիթխարի խորություն ունեցող կիրճերով` շրջապատված եռանկյունաձև հրվանդանների վրա

Ավելին

ԲՅՈՒՐԱԿԱՆի աստղադիտարան

Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանը գտնվում է Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին՝ 1405մ բարձրության վրա: Դա ամենակարևոր աստղադիտարաններից է արևելյան Եվրոպայում և Միջին Արևելքում:

Ավելին

Դադիվանք

Դադիվանքի հնագույն վանական համալիրը գտնվում է Արցախում` Մռավ սարի անտառապատ լանջերին` Թարթառ գետի ձախ ափին։ Ըստ ավանդության, կառուցվել է դեռևս I դարում՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։

Ավելին

Եղեգիք

Եղեգիքը, X-XIII դդ. Սյունաց Օրբելյան իշխանների նստավայրը, գտնվում է Վայոց Ձորում, Երևանից 150կմ հարավ-արևելք: Բերդը և քաղաքատեղին կանգուն է մինչև օրս և հիացնում է բոլորին իր աննկարագրելի գեղեցկությամբ:Պատմիչները երբեմն այն կոչում են “Մայրաքաղաք”:

Ավելին

Կաքավաբերդ/Գեղի Բերդ (Քեղի)

Գեղի (Քեղի) միջնադարյան ամրոցը գտնվում է Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է IX-Xդդ., որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այնկառուցված է բարձր լեռան գագաթին, երեք կողմից անմատչելի է։

Ավելին

Ղլիջաքար

Ղլիջաքարը` միջնադարյան Հայաստանի լավ պահպանված ֆեոդալական դղյակներից է: Այն գտնվում է Տավուշի մարզում: Կառուցվել է X- դարում և պատկանել է Բագրատունիներին, իսկ արդեն XI դ անցել է Զաքարյան իշխանների տնօրինությանը:

Ավելին

Գնդեվանք

Գնդեվանքը գտնվում է Երևանից 175 կմ հարավ-արևելք, Վայոց Ձորի մարզում, Արփա գետի կիրճում: Վայոց Ձորը պատմական Հայաստանի ամենահռչակավոր գավառն է, իսկական թանգարան բաց երկնքիտակ: Հարյուրամյակներ շարունակ բազմաթիվ հայ իշխաններ, արքաներ և օտար նվաճողներ մարտնչել են այդդրախտային գավառի նկատմանբ իրենց հավակնությունները հաստատելու համար:

Ավելին

Գոռոզ բերդ

Գոռոզ (Գտիչ) Բերդը գտնվում է Տողասար լեռան կատարին` վեհ ու խորհրդավոր: Ապշել կարելի է այնմարդկանց շինարարական տաղանդի վրա, որոնք այդ անհասանելի բարձունքին, շրջափակված ահավորանդունդներով , կառուցել են մինչ օրս անմատչելի հոյակերտ ամրոցը:

Ավելին

Գոշավանք

Գոշավանք միջնադարյան Հայաստանի ամենաբարդ ճարտարապետական համալիրը գտնվում է Երևանից 110կմ հեռավորության վրա, Արեգունու լեռնաշղթայի թավ անտառներով պատված գեղատեսիլ կիրճի ծայրին: Վանքը հիմնադրել է Մխիթար Գոշը 1188թ Իվանե Զաքարյան մեծահզոր իշխանի հովանավորությամբ Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, երկու  մատուռներից, մեկ ժամատնից, երկհարկանի գրատուն ժամատնից, երկու ակադեմիայի շենքից: Անվանվում է նաև Նոր Գետիկի վանք, որովհետև այն կառուցվել է երկրաշարժից կործանված Հին Գետիկի վանքի տեղում: Սակայն ողջ արևելքում այնքան հզոր էր իշխում Մխիթար Գոշ վարդապետի գիտական փառքը, որ վանքն այդպես էլ կոչվեց՝Գոշավանք:

Ավելին

Գտչավանք

Գտչվանքը գտնվում է Արցախի, Տողասար լեռան լանջին: Վանքի անունով Գտիչ է կոչվել համալիրից վերկառուցված ամրոցը, որը 9 դարում եղել է Եսայի իշխանի նստավայրը: Վանքի համալիրը բաղկացած է 2 իրար կիցեկեղեցիներից, գավթից, բնակելի սենյակներից:

Ավելին

Գյումրի

Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա` Հայաստանի հյուսիս արևմուտքում` Ախուրյան գետի ձախափին` Շիրակի մարզում ծովի մակարդակից 1550 մետր բարձրության վրա: Բնակչությանը 114.600 հիմնականում հայեր և ռուսներ:

Ավելին

Հաղարծին

Հաղարծնի վանքային համալիրը, X-XIII դդ., գտնվում է Երևանից 110 կմ հեռավորության վրա,Դիլիջանի պետական արգելոցի տարածքում: Համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, երկու ժամատնից,սեղանատնից և այլ տնտեսական շինություններից: Հաղարծնի վանքին առանձնակի շունչ ու շքեղություն է տալիս շրջակա անտառներն իրենց կուսական գեղեցկությամբ, անդնդախոր կիրճեր, անտառապատ հսկա լեռներ և բացարձակ անմարդաբնակ տարածք,որը նույնիսկ խարհրդավոր միստիկ միջավայր է ստեղծում: Եվ ահա, այս ամենից հետո, զբոսաշրջիկի հայացքի առաջ միանգամից հառնում է Հաղարծինը, ճարտարապետական ձևերի ու սլացիկ գծերի եզակի նմուշ, ձուլված շրջապատի կանաչի մեջ: Այն հայկական ճաշակի՝ ձևի ու բնության ներդաշնակ համաձուլվածն է, և իզուր չէ, որ երկու հայ  արքաներ երկրային հանգիստն են գտել Հաղարծնի վանքում: Բայց, այնուամենայնիվ, Հաղարծնի նյութական հրաշքը նրա աշխարհիկ սեղանատունն է` ճարտարապետ Մինասի 1248 թ. գլուխգործոցը, միջնադարյան ինժիներական մտքի բացառիկ նվաճում,որտեղ հսկա թաղային ծածկը (դահ. 21.6x9.6 մ) հենվում է ընդամենը երկու սյուների վրա: Հայկական մտքինման թռիչքը գրեթե 1000 տարի անդիմադրելի գայթակղությամբ դեպի իրեն է ձգտում բազմաթիվ հետազոտողների և պարզապես այցելուների:

Ավելին

Հաղպատ

Հաղպատ - միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետական կոմպլեքսներից մեկը, բաղկացած է երեք եկեղեցիներից, մեկ ժամատուն-գավիթից, զանգակատնից, սեղանատնից, գրապահոցից և այլ օժանդակ կառույցներից՝ Հայաստանում ամենամեծը համարվող գավիթ-ժողովատեղից: Ողջ համալիրը պարսպապատ է, գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս-արևմուտք՝ Բազումի լեռնաշղթայի արևելյան լանջին: Ինչպես Հայաստանի այլ պատմական հուշարձանները, այնպես էլ Հաղպատի տեղը և դիրքը առավելագույն հարմարեցված է շրջակա միջավայրին՝ Դեբետ գետի մոտ՝200 մ խորությամբ կիրճը,անտառապատ վիթխարի լեռներ, ստեղծում են բնության վայրի գեղեցկության և հայի նուրբ ճարտարապետական մտքի անզուգական համաձուլվածք: Համալիրի գլխավոր եկեղեցին՝Սուրբ Նշանը նույնպես, ինչպես և Սանահինի Ամենափրկիչը, կառուցվելէ X դ. Աշոտ III կին Խոսրովանույշ թագուհու պատվերով 976-991թ.:Կան տեղեկություններ, որ Հաղպատի Սուրբ Նշանը կառուցել է ճարտարապետ Տրդատը՝ համաշխարային ճարտարապետության և քաղաքաշինության միջնադարյան հանճարը: Հաղպատը նաև ժամանակի խոշորագույն գիտական կենտրոնն էր՝ իր հռչակավոր գրապահոցով և ակադեմիայով, այստեղ են գրվել և նկարազարդվել միջնադարի անթիվ մագաղաթներ, որոնցից շատերը պահվում են այժմ Մատենադարանում: Հատկապես ուշագրավ  են 1211թ. գրված Մակարի ավետարանը՝մանրանկարչության Հաղպատի դպրոցի անզուգական հմայքով: Այս ամենի կողքին, իհարկե: աներևակայելի նուրբ խաչքարեր, որոնցից Հաղպատի “Ամենափրկիչը”՝միջնադարի համար չափազանց ռեալիստական պատկերներով:

Ավելին

Հալիձոր

1720-1730թթ. Դավիթ Բեկը գլխավորում էր Սյունիքի ազատագրական շարժումը: Նա Հալիձորը դարձրել էր նստվայր: Ամրոցի պատերը կանգնած են ժայռի մի կողմում, մյուս կողմում սարերն են ու թավուտ անտառը: Համալիրի տարածքով մեկ սփռված են մարդու հասակի խորությամբ փոսեր, որտեղ մի հոգի կարող է տեղավորվել: Այդ փոքրիկ ապաստարանները նախատեսված էին պարտիզանական ջոկատների, ինչպես նաև վտանգներից պատսպարվելու համար:

Ավելին

Հանդաբերդ

Հանդաբերդը կամ Լևոնաբերդ, գտնվում է Արցախում` Վերին Խաչեն գավառում։ Այնկանգնած է սեպաձև ժայռի վրա՝ ունենալով միայն մի նեղ և դժվարանցանելի մուտք։ Այստեղեն գտնվել Արցախի Առանշահիկ իշխանների նստավայրը և մահապատժիդատապարտվածների բանտը։ Հանդաբերդն ունեցել է մի խոր հոր և գետնուղի, որ տանում էրդեպի մոտակա գետակը։

Ավելին

Հառիճ

Հառիճի վանք (Հառիճավանք) հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված սրբ. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանիաղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201թվականին. այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։

Ավելին

Հավուց թառ

Հավուց Թառ վանքային համալիրը գտնվում է Ազատ գետի ձախ ափի լեռան գագաթին: Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոնն էր։ Վանքի համալիրը բաղկացած էշինությունների երկու խմբից։ Արևմտյան խմբի գլխավոր եկեղեցին ( XIIIդ.) կառուցված է սրբատաշ կարմրավունտուֆից։

Ավելին

Հայրավանք

Հայրավանքի IX-XIIդդ. վանքային համալիրը գտնվում է Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Պահպանվել է եկեղեցին՝ արևմուտքից կից գավթով։ Եկեղեցին, կառուցված IX դարի վերջին` միակն է Հայաստանում իր ծաղկաթերթեր հիշեցնող հատակագծով։

Ավելին

Հոռոմայր

Հոռոմայր` հիշատակվում է 7-րդ դ-ից: Վանքը կառուցված է Լոռվա ձորի անմատչելի ծերպերից մեկին, այն ունեցե է կառուցման երկու փուլ VII և XIIIդդ.: Երեվելի են Զաքարյան իշխանների կառուցած սրբ.Նշան գլխավոր եկեղեցին և Գավիթը: Համալիրը բացի քարաշեն կառույներից ունի նաև պաշտպանության համար նախատեսված բնական քարայրների բարդ համակարգ:

Ավելին

Հովհանավանք

Հովհանավանքի համալիրի մեջ մտնում են 4-5-րդ դարերի սբ. Կարապետ և 13-րդ դ. Կաթողիկե եկեղեցիները, ժամատուն-գավիթը, տապանատունը և 5-րդ դ. Հուշասյունը: 13- րդ դ. Զաքարյան և Վաչուտյան իշխանական տների բարձր հովանավորությամբ Արագածոտնում վերելք ապրած կառուցողական գործը, հատկանշվեց Հովհանավանքի վանահամալիրի Կաթողիկե եկեղեցով՝ կառուցված 1216 թ:

Ավելին

Կաչաղակաբերդ

Կաչաղակաբերդը գտնվում է Արցախում։ Բերդակալ սարը ժայռ է` սեպաձև 50 մ բարձրությամբ։ Ժայռն արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից գագաթից մինչև գետին բնությունն այնպես ուղիղ է կտրել, կարծես, նախորոք մրաթելով նշան է արել։ Մուտքը միայն հարավային կողմից է, որ բավական դժվարամատույց է։

Ավելին

Քաղենի/Դաշտադեմի Ամրոց

Հայոց Անի մայրաքաղաքի մատույցները պահպանող այս անմատչելի գերհզոր ամրոցը կանգուն է մինչև այսօր, Ախուրյան գետի ափին: Ոսկեգույն հարթավայրի վրա վեր են խոյացվում նրա 25 մ բարձրության սրբատաշտուֆից կառուցված աշտարակները:

Ավելին

Կեչառիս

Կեչառիսի վանքային համալիրը (XI-XIIIդդ.) միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ումշակութային կենտրոններից է: Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, գմբեթավոր դահլիճ է: Ողջ կառույցի վրա իշխում է 10,4մ տրամագծով գմբեթը։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (XIIդ. վերջ)։

Ավելին

Խաչքար

«Խաչքար», այս բառը մաքուր հայկական է, կազմված “խաչ” և “քար” բառերից: Աշխարհում շատ քիչ էն այն ժողովուրդները, որոնք ունեն զուտ ազգային մշակույթի ճյուղ, որը հազարամյակներ շարունակ եղել է միայն իրենց սեփականությունը և ավելին, այդ ճյուղը հասցրել են կատարելության մինչև այն աստիճան, որ այն կարելի է որակել 'աստվածային' հատկանիշով:

Ավելին

Խնձորեսկ

Խնձորեսկը գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից 270 կմ հեռավորության վրա: Հիրավի այս այն վայրն է, որի մասին կարելի է ասելև մարդը բնությունը ենթարկել է իր կամքին ևառավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունըտեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, որի մասին Աստվածաշնչում ասվում էև ՙ և այն օրերինԵրկրի վրա հսկաներ կաին՚:

Ավելին

Խոր Վիրապ

Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորիչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։

Ավելին

Լոռի Բերդ

Ձորագետի չքնաղ կիրճի ձախ ափին 10-րդ դարում ստեղծվել է Տաշիր Ձորագետյան թագավորությունը, որի մայրաքաղաք Լոռե բերդաքաղաքը գտնվում է Ստեփանավանից 4 կմ հեռավորության վրա: Պահպանվել են արքայական բաղնիքն ու թագավորանիստ պալատի ավերակները: Համեմատաբար լավ են պահպանված քաղաքի պարիսպներն ու միակ դարպասը:

Ավելին

Մակարավանք

Մակարավանքը գտնվում է Երևանից 150 կմ հեռավորության վրա, Տավուշի մարզի Աչաջուր գյուղիմոտ: Վանքային համալիրը հանգրվանել է Պայտաթափ լեռան գագաթին, շրջապատված հզոր պարիսպներով ևդարավոր կաղնու անտառներով: Վանքային համալիրը կառուցված է մուգ-վարդագույն անդեզիտից, տուֆից և ինչ որ կանաչավունքարերից:

Ավելին

Մարմաշեն

Մարմաշենի վանքային համալիրը գտնվում է Երևանից 120 կմ հեռավորության վրա, Գյումրի քաղաքի մոտ: Այն կառուցվել է 986-1029 թթ. ընթացքում Վահրամ Պահլավունի իշխանի կողմից: Երբեմն Մարմաշենի վանքը անվանում են նաև Վահրամաշեն:

Ավելին

Մայրաբերդ

Ավելին

Մեղրի

Մեղրին գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի վրա` ձգված նեղ գետահովտիերկարությամբ: Ունի հարավային տաք կլիմա, այստեղ աճում են քաղցրահամ մրգեր, որիցէլ, հավանաբար, առաջացել է Մեղրիի անունը: Քաղաքի համար պաշտպանական մեծ դեր էկատարել Մեղրիի բերդը, որը գտնվում է ավանի հյուսիս-արեվելյան լեռնաշղթայիգագաթների վրա:

Ավելին

Մուղնի

Վանքը գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավում: Մուղնին հիմնել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով ս. Գևորգի մասունքները: Եկեղեցին սև և կարմիր տուֆից կառուցված քառասյուն գմբեթավոր բազիլիկ է, որին արևմուտքից կցված է եռակամար բաց սրահ` ներսից վեր բարձրացող զանգակատնով:

Ավելին

Օշական

Օշականի կենտրոնում է գտնվում սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 443թ. Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875-79թթ. կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443թ.). ուղղանկյուն թաղածածկ խուց` արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով (հյուսիսայինը փակված է, իսկ հարավայինը՝ բացվում է դեպի ավանդատուն)։ Եկեղեցու ներսը 1960թ. ծածկվել է որմնանկարներով։ Արևելյան կողմից կից է երկհարկ զանգակատունը (1884թ.): Այն հայկական ճարտարա­պետության մեջ բացառիկ է, ինչպես տեղադրությամբ, այնպես էլ գլանաձև ծավալով: Օշականի սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և նրանում գտնող դամբարանը համարվում է հայ ժողովրդի երկրորդ գլխավոր սրբավայրը, սրբ. Էջմիածնից հետո, իսկ հայոց գրերի ստեղծողը` Մաշտոցը հայկական եկեղեցու մեծագույն սրբերից մեկը:

Ավելին

Քոբայր

Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր տոհմերի` Բագրատունիների եւ Զաքարյանների հետ:

Ավելին

Սաղմոսավանք

Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին և ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, և քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Սաղմոսավանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ Սիոնը (Կաթողիկե) կառուցվել է 1215թ. Արագածոտնի իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանի և իր կնոջ Մամախաթունի միջոցներով ու հովանավորությամբ։ Եկեղեցին գմբեթավոր է, արտաքինից ուղղանկյուն հատակագծով, ներսից խաչաձև, անկյուններում կրկնահարկ խորաններով։ Սրբատաշ տուֆից կառուցված տաճարը լուսավորում են թմբուկի ու ճակատների 16 մեծ ու փոքր պատուհանները։ 1235թ. Վաչե իշխանի որդի Քուրդ իշխանը Սբ Սիոն եկեղեցու հարավային մասում կառուցում է Սբ Աստվածածին փոքրիկ եկեղեցին, իսկ 1255թ. իր կնոջ՝ Խորիշահի հետ միասին գրատունը, որը հուշարձանախմբին կից է հարավից։ Գրատունը դեռեւս 10-րդ դարում հայ ճարտարապետների մշակած խաչաձև կամարներով, անսյուն ծածկով աշխարհիկ շինության ինքնատիպ օրինակ է։ Գրատունն ունեցել է հարուստ մատենադարան։ 13-րդ դարի վերջին այստեղ պահվել է մոտ 120 ձեռագիր

Ավելին

Սանահին

Սանահինը, միջնադարյան Հայաստանի փառքը, գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա,Ալավերդի քաղաքի տարածքում, Դեբետ գետի կիրճում, մի անդնդախոր զառիթափ եզրին: Մինչև այժմ, ողջ աշխարհին զարմացնում է հայերի շինարարական արվեստը:

Ավելին

Սարդարապատ

Սարդարապատի թանգարանում ներկայացված են, ինչպես մ.թ.ա. ստեղծված ցուցանմուշներ, այնպեսէլ 20-րդ դարում հայի կենցաղի անբաժանելի մաս համարվող իրեր: Թանգարանն ունի շուրջ 70.000 ավելիթանգարանային ցուցանմուշներ և 4500 քմ ցուցադրական տարածք:

Ավելին

ՍԵԼԻՄ

Սելիմի քարավանատունը հայտնի է դեռևս միջին դարերից, երբ այն գտնվում էր Մետաքսի ճանապարհիմեջտեղում: Այն Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանի վրա է` ծովի մակարդակից 2410մբարձրության վրա: Քարավանատունը կառուցել է Չեսար Օրբելյան իշխանը 1332 թ.:

Ավելին

Շուշիի Բերդ

Շուշիի (Շոշ) բերդը կառուցվել է 1724թ.: Պարիսպը սկսվում է Շուշի քաղաքի արևմտյան բարձրունքի ստորոտից, հասնում արևելյան կողմի ժայռերը,հարավային, հյուսիսային և արևելյան կողմերը պաշտպանված են անմատչելիժայռերով:

Ավելին

Սմբատաբերդ

Դժվարամատչելի բարձունքին գտնվող Սմբատաբերդը, անառիկ ամրոց է` շրջապատված անդնդախոտ կիրճերով: Բոլոր կողմերից բերդն ամրացված է բրգաձև պարիսպներով: Բերդի հատակագիծը պայմանավորված է տեղանքի ձևով և ռելիեֆի առանձնահատկություններով:

Ավելին

Սպիտակավոր

Սպիտակավոր սրբ. Աստվածածին վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն սրբատաշ ֆելզիտից։ Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև (Ծաղիկի վանք):

Ավելին

Տաթևի Մեծ Անապատ

Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարիժամանակ: Գտնվում է Որոտանի կիրճում: Համալիրը շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։

Ավելին

Տաթև

Տաթևի վանքային համալիրը գտնվում է Երևանից 215 կմ հարավ-արևելք: Վանքը գտնվում է Սյունացաշխարհի Որոտան գետի անդնդախոր կիրճի եզրին, կարծես կախված անդունդի վրա (ամենախորըՀայաստանում-500 մ.):

Ավելին

Տեղեր

Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից 3000 մ բարձրության, Երևանից 50 կմ հեռավորության վրագտնվում է Հայաստանի տարորինակ առեղծվածային հուշարձաններից մեկը՝ Տեղերի վանքը, 1220-1232 թթ.: Չնայած, որ վանք անվանել, ինչպես այն օգտագործվում է այլ համալիրների նկատմամբ, ինչ որ տեղ Տեղերինկատմամբ կիրառելի չէ:

Ավելին

Ծաղկեվանք

Արա լեռան վրա քարանձավում փորած մի Սուրբ Մատուռ կա, որին կոչում են Ծաղկեվանք` Ծաղիկ կույսի անունով: Մատուռի կտուրից միշտ ջուր է կաթում, ասում են դա Ծաղիկ կույսի արցունքներն են: Մարդիկ գալիսեն և տանում այդ ջրից բուժելու իրենց և կենդանիների աչքերը:

Ավելին

Վահանավանք

Կապանից մոտ 6 կմ դեպի հարավ բնության գեղատեսիլ մի վայրում, լեռից իջնող ջրվեժի մոտ,գտնվում է Վահանավանքը, պատմական Սյունիքի կրոնական և մշակութային կենտրոնը: Վանքը հայտնի է իրշինություններից մեկի մեծ կամարներով, գլխավոր կամարի տեղում տարօրինակ սյուներ են, այստեղ-այնտեղ`ցաքուցրիվ քարեր:

Ավելին

Որոտնավանք

Որոտնավանքը գտնվում է Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա: Նախկինում Որոտնավանքի տեղում եղել է քրիստոնեական աղոթատեղի սրբ. Գրիգոր Լուսավորչի անունով: 1000թ. Շահանդուխտը, Սմբատ Թագավորի հրամանով, այստեղ կառուցում է սրբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, ինչպես նաեւ արհեստանոցներ, պահեստներ եւ շրջափակում պարսպով:

Ավելին

Տաթևի թեվեր

Աշխարհի ամենաերկար և ամենաբաձր ճոպանուղին կառուցվել է Հայաստանում 2010 թ., այն ձգվում է 5700 մ. դեպի Տաթևի IX դ. Վանական համալիր, անցնելով Որոտանի մոտ 500մ. խորություն ունեցող կիրճի վրայով: Ճոպանուղին անվանակոչվել է «Տաթևի Թևեր» և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ավելին

Ցաղաց Քար

Ցաղաց Քար միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից 6կմ հյուսիս, բարձրադիր սարավանդի վրա: Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը խիստ վնասված են կիսավեր վիճակում։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառապսիդ, գմբեթավոր կառույց է։

Ավելին

Ստորերկրյա քաղաք

Սպիտակ քաղաքի մոտ է գտնվում միջնադարյան Հայաստանի նշանավոր հուշարձաններից մեկը` (X-XI դդ.) Ժայռափոր քաղաքը: Քաղաքն ամբողջովին փորված է Փամբակի կիրճի ուղղաձիգ ժայռերի մեջ: Կիրճի հատակից մինչև քաղաքի մուտքեր տանում են ընդամենը երկու աստիճանաձև վերելքներ, որոնք վտանգի դեպքում փակվել են քարե պատվարով:

Ավելին

Հնեվանք

Հնեվանքը (Կենարար փայտի վանք, Հնավանք, Ձնեվանք) գտնվում է Ստեփանավանի շրջանում Ձորագետիաջ ափին` Վիշապաձոր կոչվող վայրում: Եկեղեցին (7-րդ դար) գմբեթավոր է` արտաքուստ ուղղանկյուն է, իսկներքուստ` եռապսիդ կառուցված է կարմիր սրբատաշ ֆելզիտից:

Ավելին

ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո՝ Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց (1868 - 1887 թթ.) և զանգակատնից (1858 թ.)։ Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։ Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.« (Կառուցվել է) զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպե և Ստեփանե և բոլոր Ղազանչիցիների հիշատակին։ Փառք Աստծուն, և թող փրկվն բոլոր կենդանի և մահացածների հոգիները։ 1858 թվականի ամառ։» Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում։ Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թ-ին տաճարը դադարեց գործելուց։ Ազերիների իշխանությանն անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ։ Այդ ժամանակաշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները։ Մինչև ազատագրումը գտնվում կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր։ Արցախյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից։

Ավելին

Սեվանա լիճ

Սևանա լիճը ամենամեծ է բարձրալեռնային քաղցրահամ լճերից, և ամենամեծը Անդրկովկասում,շրջապատված Փամբակի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաներով: Մինչև արդյունաբերական նպատակով ջրի մակարդակի իջեցումը 1949 թ., լճի մակերեսը կազմում էր 1416 քառ.կմ, առավելագույն խորությունը 99 մ:

Ավելին

Ազատի կիրճ

Ազատ գետն ունի 56 կմ երկարություն և 548 քառ. կմ տարածությումբ ջրահավաք ավազան։ Այն սկիզբ է առնում Գեղամա լեռներից և թափվում Արաքս գետը, մեծ մասամբ արագահոս է և սահանքավոր։ Հոսում է ապառաժոտ նեղ կիրճի միջով և միայն ստորին հոսանքում դուրս է գալիս Արարատյան դաշտ։

Ավելին

ԱԿՆԱ ԼԻՃ

Ակնա լիճը հրաբխային ծագման լիճ է։ Գտնվում է Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ, լճի մակերեսը՝ 0.5 քկմ։ Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։

Ավելին

Այղր լիճ

Այղր լիճը գտնվում է Արարատյան դաշտում, Երևանից 30 կմ հեռավորության վրա: Լճի մակերեսը 7,2 հա է, առավելագույն խորությունը՝ 10 մ: Լճից սկիզբ է առնում Մեծամոր գետը: Լճի առանձնահատկությունը նրանում է, որ այն սնվում է ստորերկրյա ջրերից, դրա համար էլ ունի սառը, պարզ և շատ անուշահամ ջուր:

Ավելին

Արագած լեռ

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է` 4095 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է ՀՀ տարածքի հյուսիս-արևմուտքում և ունի կենտրոնական դիրք: Անցյալում եղել է Հայկական լեռնաշխարհի խոշորագույն գործող հրաբուխներից մեկը։

Ավելին

Արայի լեռ

Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուսիս: Դեպի լեռը տանող ճանապարհին են գտնվում Դեմիրճյան խնձորի այգիները: Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից:

Ավելին

Արմաղան լեռ

Արմաղան լեռը գտնվում է ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա: Լեռան գագաթը պսակված է հիասքանչ լճակի տեսարանով: Ընդամենը 100 մ տրամագծով լճակը սնվում է անձրևաջրերից: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխաին ծագում ունեցող լճակը այն դարձնում են Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:

Ավելին

Արջերի քարանձավ

Արջերի քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Երևանից 150 կմ հարավ-արևելք՝ Նորավանքի վանքային համալիրի մոտ: Այնտեղ հնարավոր է հասնել միայն ոտքով քայլելով, Նորավանքից մոտ 30 րոպե, խիստ լեռնային պայմաններում, նեղ արահետներով: Բայց այս դժվարությունները լիովին հատուցվում են դիտելով քարանձավը, բնության այդ անձեռակերտ հրաշքը:

Ավելին

Արփի լիճ

Արփի լիճը Սևանա լճից հետո Հայաստանի ամենախոշոր ջրավազանն է։ Այն գտնվում է Աշոցքի սարահարթում 2020 մ բարձրության վրա։ Նրա հայելին զբաղեցնում է ավելի քան 20 քկ. մետր մակերես, ջրի ծավալը` 105 մլն խմ և սնվում է աղբյուրներից ու գետակներից։

Ավելին

Բնական բուրգեր

Գորիսի ամբողջական համայնապատկերը արտակարգ գեղեցիկ է։ Քաղաքը փռված է ընդարձակ,անտառապատ լեռներով շրջապատված Վարարակ գետի ծառազարդ հովտում։ Քաղաքի շրջակայքը լի է արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով. դրանք Զանգեզուրի բնության ստեղծագործություններից են:

Ավելին

Դենդրոպարկ

1933թ. Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջերում՝ մայրաքաղաք Երևանից 150 կմ հարավ-արմուտքում, հիմնադրվել է Հայաստանի առաջին բուսաբանական այգին: 35 հա տարածք ընդգրկող բուսաբանական այգու 17.5 հա բնական անտառ է, իսկ 15 հա՝ զարդանախշ կլիմայավարժեցված ծառեր:

Ավելին

Լաստիվեր

Իջևանի տարածաշրջանում գտնվում է հեթանոսական շրջանի պաշտամունքային մի վայր, որը նմանը չունի Հայաստանում: Այն կոչվում է “Անապատ քարայր”: Հայտնի է, որ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հազարամյակներ առաջ, այստեղ գոյություն է ունեցել պաշտամունքային վայր: Այն նվիրված է եղել կնոջ աստվածություններից մեկին, ամենայն հավանականությամբ, Նանեին կամ Անահիտին:

Ավելին

Լացող սյուներ

Քոբայրի վանքի արևմտյան մասում կախված է մոտ 150մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռ, որից հորդող ջրվեժի շիթերը միալար նվագով լրացնում են ներշնչող բնապատկերը: Վիթխարի երգեհոնի նմանվող քարե սյուները, աներևույթ ուժի ազդեցության տակ, կախված են անհատակ անդունդի վրա:

Ավելին

Խոսրովի անտառ պետական արգելոց

Մարդկության պատմության մեջ բազմաթիվ են վկայություններն այն մասին, որ այս կամ այն, հին կամ նոր պետությունների տարածքում, արքաների կամ այլ մեծահարուստների կողմից կառուցվել են ջրանցքներ, ջրամբարներ, նույնիսկ արհեստական լճեր և անտառներ: Բայց երևի բոլորը համաձայն կլինեն, եթե ասենք, որ Հայաստանն այս առումով բացառիկ է: Հայկական միտքը օրիգինալ է բոլոր առումներով, ընդհուպ մինչև բնության հազարամյակների ընթացքում ստեղծած լանդշաֆտները փոխելու և արհեստական փոփոխված տեսքը հազարամյակներ պահպանելու գործում: Խոսրով արքան /330-338 թ.Ք.հ./, իր կարճատև կառավարման ընթացքում, հայ ժողովրդի հիշողության մեջ հավերժացավ երկու գործով՝ հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ 335 թ., որը անընդմեջ 630 տարի Հայաստանի մայրաքաղաքն էր և արևելքի խոշորագույն քաղաքը՝ զիջելով միայն Բաղդադին, և մայրաքաղաքի կողքին տնկվեց մի վիթխարի անտառ ու այն լցրեց որսի կենդանիներով: Այս անտառը գոյություն ունի մինչ օրս, կոչվում է «Խոսրովի անտառ» և հանդիսանում է աշխարհի ամենահին արհեստական անտառը՝1700 տարեկան: Այժմ անտառի տարածքը պետական արգելոց է՝ հիմնադրված 1958 թ, մոտ 23878 հա մակերեսով: Տեղադրված է Գեղամա լեռնաշղթայի և նրա լեռնաճյուղերի հարավային դիրքադրության լանջերին, 850-2300 մ բացարձակ բարձրությունների սահմաններում: Խոսրով և Ազատ գետերի հովիտներում անտառային զանգվածների հիմնական մասը կազմում է գիհու նոսրանտառներ և կաղնուտներ, տեղ-տեղ նշանակալից մասնակցություն ունի բոլորատերև հացենին: Արգելոցի բուսական աշխարհը ներառում է անոթավոր բույսերի 1849 տեսակ: Համեմատելու համար նշենք, որ Սանկտ-Պետերբուրգի մարզի ֆլորան հաշվվում է շուրջ 800 տեսակ: Ավելի քան 80 տեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 24 տեսակը էնդեմիկ են: Արգելոցի տարածքի 16%-ը անտառածածկ է: Բացատները, թփուտները և մացառուտները զբաղեցնում են տարածքի մետ 20%-ը: Տարածքի մնացած 64%-ը զբաղեցնում են լեռնային քսերոֆիտների տարբեր տիպի համակեցություններ: Կենդանական աշխարհը ներառում է կաթնասունների` 44, թռչունների` 192, սողունների` 33, երկկենցաղների` 5 և ձկների` 9 տեսակներ: Արգելոցի ժայռային, քարքարոտ, խիստ թեքություն ունեցող սարալանջերը ապրելավայր են հանդիսանում գորշ արջի (Ursus arctos syriacus), բեզոարյան այծի (Capra aegagrus), կովկասյան ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica) համար, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Արգելոցի տարածքում են գտնվում Հավուց Թառ վանական համալիրը, Աղջոց վանքը, Ազատ գետի վրա 1-13-րդ դ. կառուցված կամուրջը և Գեղի (Կաքավաբերդի) ամրոցը:

Ավելին

Լոռվա ձոր

Լոռին Հայաստանի և ողջ տարածաշրջանի էկոլոգիապես ամենամաքուր երկրամասն է և զարմանալի ձգողական ուժով միշտ իրեն է ձգում ամենաքմահաճ մարդուն: Լոռվա ձոր հասկացությունը բավական ընդարձակ է, այն իր մեջ ներառում է մի քանի գետերի կիրճեր և Դեբեդ գետի կանիոնը: Այս երկրամասի առանձնահատկությունը վիթխարի լեռնազանգվածներն են, ամբողջովին ծածկված կաղնու և հաճարենու դարավոր անտառներով: Գետերն այստեղ լեռնային են, վարարումը՝ հզոր, որոնք ճեղքերով լեռնաշղթաները առաջացնում են խորը, բայց միայն Հայաստանին բնորոշ գեղեցկությամբ կանիոներ: Շատ կանիոններ այնքան ինքնատիպ ու յուրահատուկ հմայք ունեն, որ ոգեշնչել են ոչ քիչ թվով արվեստագետների, իսկ կան նաև այնպիսիներ, որոնք իրենց դժնդակ տեսքով սարսափելի են: Լոռին միշտ եղել է քաջերի, միստիկ պատմությունների երկրամաս, այստեղ վայրեր կան, որ դեռևս մարդու ոտք չի դրել: Ի դեպ, Հայաստանում այդպիսի վայրեր շատ կան, բայց Լոռին ամենախորհրդավորն է: Բնական այս զարմանահրաշ աշխարհին առանձնակի ճոխություն են հաղորդում հզորբերդերն ու դղյակները լեռների գլխին, չքնաղ վանքերն ու տաճարները հովիտներում:

Ավելին

Խուստուփ

Կապանում կան բազմաթիվ ու տարբեր բարդության երթուղիներ, որոնք տանում են դեպի պատմական և բնության տեսարժան վայրեր: Արկածներ որոնողների համար սպասում է ծովի մակարդակից 3201 մետր բարձրության վրա գտնվող հսկա Խուստուփը: Իր ուղղաբերձ գրանիտե ժայռերով այն վտանգավոր փորձություն է նույնիսկ ամենափորձառու լեռանգնացների համար:

Ավելին

Շաքիի ջրվեժ

Սիսիան չհասած` Շաքի գյուղից աջ` խոր ձորում Է գտնվում Զանգեզուրի բնության հրաշալիքներից մեկը՝ Շաքիի ջրվեժը, որն ունի 18 մետր բարձրություն։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա: Ասում են, որ գյուղի պաշտպանության ժամանակ տղաների հետ կռվում էր նաև մի աղջիկ` Շաքե անունով:

Ավելին

Շիկահողի արգելոց

Շիկահողի արգելոցը` մոտ 10000 հեկտար պաշտպանված ու չվնասված անտառներ, հիմնվել է 1958 թվականին: Շիկահողի բոխիների ու կաղնիների անտառներում երբեմն կարելի է հանդիպել արջերի և այլ գազանների: Այստեղ է գտնվում Հայաստանի հարավային շրջանում միակ հաճարենու պուրակը, ինչպես նաև եզակի սոսիների պուրակը, որ ձգվում է Բասուտա գետի ափից մինչև Արաքս և զբաղեցնւմ է 60 հեկտար տարածք:

Ավելին

Պարզ լիճ

Պարզ լիճը` 0,027 քառ կմ մակերեսով, գտնվում է Դիլիջան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, Արեգունի լեռնաշարի գեղատեսիլ անտառապատ լանջին։ Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում:

Ավելին

Ջրվեժ հովհանոցներ

Հայաստանի բնության անզուգական հրաշքներից մեկը Կառկառ գետի կիրճում գտնվող ջրվեժներն են: Շուշի քաղաքի մոտ գետն առաջացնում է Հայաստանում ամենախորը կիրճը՝ մոտ 200-250 մ: Կիրճի հատակին՝ գետից մոտ 30մ բարձրության վրա, ժայռի միջից հորդում է մի վարար աղբյուր, որն էլ սահելով քարանձավների քարե ծածկերի վրայով, թափվում է գետը՝ առաջացնելով հրաշք ջրվեժների կասկադը:

Ավելին

Ջերմուկի ջրվեժ

Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր լեգենդը: Շատ հնուց ներկայիս ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում:

Ավելին

Սատանի կամուրջ

Որոտան գետի վրա գտնվում է Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը` Սատանի կամուրջը: Դա գետի փրփրաբաշ հոսանքի վրա կախված մի անձեռագործ բնական կամուրջ է` մոտ 150 մ լայնությամբ և 170 մ երկարությամբ:

Ավելին

Սև լիճ

Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեծ Իշխանասար լեռան հարավ-արևելյան լանջին` 2666 մ բարձրության վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 2կմ² է, երկարությունը` 1,6կմ, լայնությունը` 1,2կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը` ավելի քան 9մլն մ³:

Ավելին

Սոսի ծառ

Սխտորաշեն գյուղի հանդամասում վեր է խոյանում մի հսկա չինարի ծառ, որին վերջերս անձնագիր է շնորվել, որպես աշխարհի ամենատարեց՝ 2033 տարեկան, ամենաբարձր ծառ: Չինարին ունի 44 քառակուսի մետր մակերեսով փչակ, որտեղ կարող են տեղավորվել հարյուրից ավելի մարդ:

Ավելին

Վառվող ջուր

«Վառվող ջուրը» բնության ունիկալ և ամբողջ մոլորակի վրա եզակի հրաշքներից է: Այն սովորական աղբյուրի ջուր է առանց վնասակար հատկությունների, այդ ջրից են խմում և՛ գյուղի բնակիչները, և՛ նրանց ընտանի կենդանիները:

Ավելին

Քասախի կիրճ

Քասախ գետը սկիզբ է առնում Արագած լեռից և հոսելով դեպի հարավ` խառնվում է Մեծամոր գետին: Քասախը հանրահայտ է երևի առաջին հերթին կիրճով` իր հոսքի ուղղությամբ նա առաջացնում է մոտ 60 կմ երկարությամբ և 150 - 200 մ խորությամբ վիթխարի կիրճ: Կիրճի հմայքը նրա ուղղաձիգ բազալտե և կրաքարե ժայռերի մեջ է:

Ավելին

Քարի լիճ

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 քառ. կմ: Լիճն ունի բնական գեղեցիկ տեղադրություն` երեք կողմից շրջապատված է լեռան հարավային գագաթի լանջերով և միայն մի կողմից ունի բաց, տեսանելի տարածություն:

Ավելին

Զուարի տաք ջրեր

Բնության յուրահատուկ հրաշք են Քարվաճառի տաք աղբյուրները: Վաղնջական ժամանակներից այս աղբյուրները, որոնք հայտնի են նաև “Տաք ջրեր” անունով, եղել են Ծար իշխանական տան, այնուհետև Դոփյան իշխանական տան ամառային հանգստի և բուժման առողջավայր: Հազարամյակներ շարունակ այս հորդաբուխ աղբյուրները զարմացրել են իրենց ունիկալ բուժիչ հատկությամբ:

Ավելին

Արզնի

Արզնին ծովի մակերեւույթից բարձր է 1420 մ: Ներկայումս, գյուղը հայտնի է որպես առողջարանային գոտի, որտեղ գործում են 5 առողջարաններ: Վերջիններում հիմնականում բուժվում են աղեստամոքսային տրակտի,սրտի իշեմիկ և ռևմատիկ հիվանդություններ:

Ավելին

Դիլիջան

Դիլիջանը առողջարանային քաղաք է և գտնվում է Աղստևի գեղատեսիլ լեռնահովտում` ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա։ Դիլիջանի կլիման մեղմ է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +3°C։ Հունվարին լինում է-2°C, իսկ հուլիսին՝ +3°C +18°C աստիճան։

Ավելին

Իջևան

Իջևանը քաղաքը Տավուշի մարզկենտրոնն է, ունի գեղատեսիլ բնություն։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Մարզի մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։

Ավելին

Ջերմուկ

Ջերմուկը Հայաստանի նախկին Խորհրդային պետության կազմում հանդիսանում էր հզոր կուրորտային գոտի: Բայց համեմատած այլ տարածաշրջանների հետ Հայաստանում զարգացած էր կուրորտային համակարգի բուժիչ-առողջարանային ուղղությունը: Հայաստանի առողջարաններից հատկապես հայտնի են Ջերմուկի, Դիլիջանի, Հանքավանի, Արզնիի առողջարանները:

Ավելին

Ստեփանավան

Ստեփանավանը գտնվում է 1380մ ծովի մակարդակից բարձր, Լոռվասարահարթում, ունի լեռնային մեղմ կլիմա, որի պատճառով այն դարձել է Հայաստանի լավագույն ամառանոցային վայրերից մեկը։ Օդը մաքուր է ու ջինջ։Ստեփանավանի տարեկան միջին ջերմությունը հավասար է 3,20։

Ավելին

Ծաղկաձոր

Ծաղկաձորը գտնվում է ծովի մակարդակից 1710 մ բարձրության վրա: Ծաղկաձորի բնությունը գեղեցկացնում են երեք կողմից շրջապատող անտառապատ լեռնալանջերը և ալպիական առատ բուսականությունը։Անտառների ընդհանուր տարածությունը հավասար է հինգ հազար հեկտարի։

Ավելին

Օշականի Հերոսամարտ

1827 թ. օգոստոսի 17-ին` Օշական գյուղի մոտ, տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ պարսկական թագաժառանգ Աբբաս - Միրզայի 30 000 զորքի և ռուս գեներալ Կրասովսկու 3000 զորամասի միջև , որոնք շտապում էին օգնության պարսիկների կողմից շրջապատման մեջ գտնվող Էջմիածնի ռուսական կայազորին:

Ավելին

Ասկերանի Հերոսամարտ

1806թ. գեներալ Գուդովիչը օգնության է ուղարկում մայոր Կարյագինի 400 հոգանոց ջոկատը Շուշիի պաշտպաններին: Ջոկատն Ասկերանի մոտ ընկնում է շրջապատման մեջ: 20 օր ռուսական ջոկատը, բլուրի վրա ամրացած, առանց ջրի և սնունդի պաշարի դիմադրում էր 25000 պարսկական բանակի հարձակմանը` երևի անօրինակ սխրանք ռուսական բանակի ողջ պատմության մեջ:

Ավելին

Բարեկամության հուշարձան

Ի պատիվ ռուսական բանակի կողմից արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրման 150-ամյակի` 1978թ. Աբովյան քաղաքում բացվեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշահամալիր: Հուշահամալիրը իր ընդգրկած տարածքով ամենամեծն է Կովկասում: Համալիրի մուտքին քանդակված է հայ մեծանուն գրող, գրականագետ Խաչատուր Աբովյանի դեմքը :

Ավելին

Սև բերդ

Գյումրիի կլոր բերդը կամ Սև բերդը, ինչպես անվանում են տեղացիները, կառուցվել է 1830-1836թթ: Սև բազալտի սրբատաշ քարով շարված հսկա հաստաբուն պարիսպները մինչև օրս էլ ցնցող տպավորություն են թողնում դիտողի վրա: Բերդի պարիսպներն այնքան ահռելի են, որ նրանց վրա տեղադրվել են 100 հրանոթներ, իսկ ներսում` 8000 կայազոր:

Ավելին

Շուշիի ամրոց

1826թ. հուլիսին, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 80 հազար զորքով պաշարում է Շուշի բերդը: Փոքրաթիվ ռուսական կայազորը (1700 զինվոր) փոխգնդապետ Ռեուտի հրամանատարությամբ, բերդում գտնվող և շրջակա գյուղերից Շուշիում ապաստանած հայ գյուղացիների օգնությամբ կազմակերպում է Շուշիի պաշտպանությունը:

Ավելին

Պասկեվիչի հուշարձան

Ի. Պասկևիչ՝ ականավոր ռուս ռազմական գործիչ, Կոմս Երևանյան, մեծարգո Իշխան Վարշավայի, 1829թ. գեներալ-Ֆելդմարշալ: Նա կայսր Նիկոլայ Առաջինի զինվորական ուսուցիչն էր: 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում, Պասկևիչը կովկասյան ռազմաճակատի հրամանատարն էր, որն անձամբ է գլխավորել Երևանի բերդի գրավումը 1827թ. հոկտեմբերի 1-ին և ազատագրել Արևելյան Հայաստանը:

Ավելին

Պատվո բլուր

Սևանա լիճը ամենամեծն է բարձրալեռնային քաղցրահամ լճերից և ամենամեծը Անդրկովկասում` շրջապատված Փամբակի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաներով: Մինչև արդյունաբերական նպատակով ջրի մակարդակի իջեցումը 1949 թ., լճի մակերեսը կազմում էր 1416 քառ.կմ, առավելագույն խորությունը` 99 մ:

Ավելին

Պուշկինի լեռնանցք

Պուշկինի նշանավոր ճամփորդություններից մեկը` 1829թ. Մոսկվայից Էրզրում, ճանապարհորդությունն է, որի ընթացքում նա անցել է 5200 կիլոմետր։ Իր ճամփորդական նոթերը նա հետագայում հրապարակել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում։

Ավելին

Ռուսական եկեղեցի

Շուրջ 150 տարվա պատմություն ունի Քանաքեռի սրբ.Աստվածածին ուղղափառ եկեղեցին: Այն տեղակայված է Երևանի բարձրադիր գեղատեսիլ Քանաքեռի սարահարթում` ռուսական զորակայանի կողքին: Գործող եկեղեցի է և սպասավորում է ոչ միայն զորակայանը, այլև Երևանի բազմահազարանոց ուղղափառ համայքը:

Ավելին

Փամբակի Հերոսամարտ

1804թ. Երևանի պարսկական կայազորի 6000 վարժեցված հեծելազորն անակնկալ հարձակում է գործում Սպիտակ գյուղում տեղակայված ռուսական 114 հոգանոց սահմանապահ ջոկատի վրա: Միանալով գյուղի 100 հայ կամավորներին` ջոկատը 18 օր հերոսական դիմադրություն է ցույց տալիս թշնամու գերազանցող ուժերին:

Ավելին

Ավան

Հնգագմբեթ տաճարը գտնվում է Երևանի Ավան թաղամասի հյուսիսային մասում` կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։ Vl դարում Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի կաթողիկոսը:

Ավելին

Աղուդի

Վաղ միջնադարում Աղուդին իր քաղաքական, կրոնական, ռազմական ու տնտեսական ազդեցությամբ եղել է Սյունիքի առաջին բնակավայրերից մեկը: Աղուդին հայտնի է իր հռչակավոր եռահարկ կոթող-մահարձանով, որը կառուցվել է 6-7-րդ դարերում: Այս մահարձանը, Օձունի հուշակոթողի հետ միասին, Հայաստանում պահպանված հազվագյուտ մեմորիալ հուշարձաններից է:

Ավելին

Ամարաս

Ամարասը Հայոց Արցախ աշխարհի հնագույն և գլխավոր քրիստոնեական հուշարձանն է, հիմնադրված Գրիգոր Լուսավորիչի կողմից: Դեռևս 330 թ. Գրիգոր Լուսավորիչը իր թոռ Գրիգորիսին նշանակում է Արցախի եպիսկոպոս, որից էլ սկսվեց Արցախի կաթողիկոսների տոհմը:

Ավելին

Արուճ

Արուճ գյուղի սրբ.Գրիգոր եկեղեցին(Արուճավանք) կառուցվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի կողմից (662-666թթ.): Եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի բարձրարվեստ կառույց է: Լուսավորվում է 41 պատուհանից և 3 լայնադիր դռներից թափանցող լույսով:

Ավելին

Աղձք

Աղցք (Աղձք) գյուղը հայտնի է IVդ. կեսերին կառուցված դամբարանով, ուր ամփոփված են հեթանոս և քրիստոնյահայ Արշակունի թագավորների աճյունները։ Պահպանվել է խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը։

Ավելին

Ոսկեպար

Գյուղի տարածքում գտնվում է սրբ.Աստվածածին եկեղեցին։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է VI-VIIդդ. և դասվում Մաստարայատիպ եկեղեցիների շարքին։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։

Ավելին

Սրբ. Գայանե Եկեղեցի

Սրբ.Գայանեի եկեղեցին կառուցել է Եզր կաթողիկոսը Վաղարշապատում 630թ.-ին։ 1683թ.-ին ճակատին կից կառուցվել է սրահ։ Սրբ.Գայանեի եկեղեցին VIIդ. 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է։ Պատուհանների երեսակալները բնորոշ են VIIդ.։

Ավելին

Երևանի Կաթողիկե Եկեղեցի

Կաթողիկե սրբ. Աստվածածին եկեղեցին Vll դ. կառույց է: Եկեղեցին փոքր չափեր ունի (5,4x7,5 մ): Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու հատակագծում փոքր նախասրահին հաջորդում են գմբեթով պսակված աղոթասրահը, ապա առանց ավանդատների` կիսաշրջան խորանը:

Ավելին

Երերույք

Վաղ քրիստոնեական Հայաստանի ամենահռչակավոր հուշարձանը Երերույքի եռանավ բազիլիկան է: Գտնվում է Երևանից դեպի արևմուտք` 100 կմ հեռավորության վրա: Իր ճարտարապետական տիպով Երերույքը եռանավ բազիլիկ եկեղեցի է, կառուցված V դ.Ք.հ., 22 x 33մ:

Ավելին

Էջմիածին

Էջմիածինը գտնվում է Երևանից 15 կմ հեռավորության վրա: Քրիստոնեական աշխարհի ամենահին տաճարն է՝ կառուցված պետության կողմից: Այն հիմնադրվել է 303 թ. Տրդատ III թագավորի կողմից: Հայ ժողովուրդը աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 301թ. քրիստոնեության հռչակավոր քարոզիչ Գրիգոր Լուսավորիչի շնորհիվ:

Ավելին

Կարմրավոր

Կարմրավոր սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակի բարձրադիր մասում և կարծես իշխում է ամբողջ քաղաքի վրա, բայց ամենևին ոչ այն պատճարով, որ հսկայական ծավալով կառույց է: Հակառակը, բավականին փոքր, կոկիկ եկեղեցի է, պարզ, բայց ոչ հասարակ. դրանում էլ թաքնված է վերջինիս գեղեցկությունը:

Ավելին

Սրբ. Քրիստափորի Վանք

Սրբ. Քրիստափորի վանքը գտնվում է Արագածոտնի մարզում` հնագույն Քաղենի բնակավայրի տարածքում: Վանքի համալիրը բաղկացած է 7-րդ դարի սրբ. Աստվածածին անունով փոքր, խաչաձև գմբեթավոր եկեղեցուց ևնրանից հյուսիս գտնվող քառակուսի հատակագծով եռահարկ տապանատուն-զանգակատնից:

Ավելին

Լմբատավանք

Լմբատավանքը գտնվում է Արթիկի մոտ։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։ Ըստ ճարատրապետական վերլուծության՝ VI դար է, ներդաշնակ ծավալներով և դեկորատիվ գեղանկար տարրերով:

Ավելին

Մաստարա

Մաստարայի սրբ. Հովհաննես եկեղեցին միջնադարյան Հայաստանի վաղ շրջանի ճարտարապետական ինքնատիպ կառույց է: Կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանը (մոտ 645թ): Սակայն ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դ-ում, իսկ 7-րդ դարում` վերանորոգվել:

Ավելին

Օձուն

Օձունը գտնվում է Լոռվա մարզի համանուն գյուղում, Երևանից 160 կմ հյուսիս-արևմուտք: Տաճարը լավ պահպանված է, չնայած հսկայական չափերին (20,7 x 31,6մ): Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, բայց հետազոտողները այն թվագրում են VI դ.:

Ավելին

Սեվանավանք

Սևանավանք-վանական համալիր Սևանի կղզում։ 874թ. Աշոտ Բագրատունի թագավորի դուստր Մարիամը այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքր) և Աստվածածին։ Սրբ. Աստվածածին եկեղեցին ունի եռապսիդ հորինվածք, որի արևմտյան կողմում կցված է գավիթ (կանգուն էր մինչև 1930թ.):

Ավելին

Սիսավանք

Սիսավանք` Ս.Գրիգոր տաճար, գտնվում է Սիսիանում։ Կառուցել է Սյունիքի Կոհազատ իշխանը նահանգի հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի (663-682թթ.) և վանական Թեոդորոսի օժանդակությամբ։ Տաճարի հիմնադիրների մեծադիր պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով, գտնվում են գմբեթի տակ `փոքր տրոմպների շարքում։

Ավելին

Թալինի Կաթողիկե Եկեղեցի

Կաթողիկեն կառուցվել է VIIդ, պատկանում է «գմբեթավոր բազիլիկ» կառույցների տիպին։ Ավագ խորանին կից են երկու քառակուսի ավանդատներ, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Կարմիր և սև տուֆից սրբատաշ կառույցը սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով:

Ավելին

Ծիծեռնավանք

Ծիծեռնավանքի եկեղեցին իր առանձնահատկություններով և ինքնատիպ հարդարանքով վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է: Եռանավ բազիլիկ է և հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն ու լավ պահպանված օրինակն է:

Ավելին

Աղթամար

Աղթամար կղզին հայոց ազգային պատմության ու մշակույթի փառքն է եղել։ Այս նշանավոր կղզում Գագիկ Արծրունի թագավորը Xդ. հիմնեց իր մայրաքաղաքը, իսկ նրա լուսապսակը`սրբ. Խաչ տաճարը դարձավ։ Ս.Խաչ տաճարը կառուցել է հանճարեղ ճարտարապետ Մանվելը՝ 915-921 թվականների ընթացքում։

Ավելին

Արդահան

Արդահանի բերդը գտնվում է պարսպապատ քաղաքի կենտրոնում, բարձր ու դժվարամատչելի ժայռաբլրի վրա։ Դրա կառուցման ժամանակը հայտնի չէ։ Միայն կարելի է պնդել, որ գոյություն ուներ հին ժամանակներից և վերափոխվել, ավելի էր ամրացվել Բագրատունիների օրոք։

Ավելին

Արծկե

Արծկեն գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, մի փոքրիկ կղզու դիմաց գտնվող հրվանդանի վրա, որը լճի ջրերը բարձրանալիս նույնպես վերածվում էր կղզու։ Այստեղ պահպանվել է ուրարտական Ռուսա II թագավորի սեպագիր արձանագրություններից մեկը։

Ավելին

Արճեշ

Արճեշը գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, լիճը թափվող Արճեշ փոքրիկ գետակի գետաբերանում։ Տարբեր ժամանակներում Արճեշը հիշատակվում է իբրև բերդաքաղաք և նավահանգիստ։ Գոյություն ունի ուրարտական ժամանակներից. նրա անունը կապում են ուրարտական Արգիշտի 2–րդ թագավորի (մոտ. 685 թ. մ. թ. ա.) անվան հետ։

Ավելին

Արտամետ

Արտամետը գտնվում է Վանա լճի հարավ-արևելյան ափին։ Գյուղաքաղաքն ամբողջությամբ թաղված է պտղատու այգիների, հատկապես խնձորենիների և ընկուզենիների մեջ։ Արտամետի խնձորը հայտնի է եղել ամբողջ Հայաստանում։

Ավելին

Բաղեշ

Բաղեշը կամ Բիթլիս քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Չորապահակը։

Ավելին

Բայազետ

Դարոյնքը Մեծ Հայքի հայտնի բերդերից էր` Բագրատունի նախարարների ոստանը։ Հետագայում, Դարոյնքի տեղում նոր բերդ է կառուցվում։ Վերջինիս կառուցման կիսաավանդական պատմությունը վերագրվում է օսմանյան սուլթան Բայազետ 1–ին և անունն էլ կապում սուլթանի անվան հետ։

Ավելին

Բերկրի

Վաղեմի Բերկրի բերդավանում կան հիշատակության արժանի պատմական հնություններ և զանազան կառուցվածքների ավերակներ։ Դրանց մեջ, անշուշտ, ամենանշանավորը նրա բերդն էր:

Ավելին

Զեյթուն

Զեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի և Հաճընի միջև` Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունը առողջ օդ ու ջուր ունի։

Ավելին

Իգդիր

Իգդիր գյուղաքաղաքը, համապատասխանում է միջին դարերի Ցոլակերտին։ Իգդիրի մասին սկզբնաղբյուրները համեմատաբար քիչ տեղեկություններ են հաղորդում։ Իբրև գավառի կենտրոն Իգդիրն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն։

Ավելին

Խարբերդ

Խարբերդի բերդը գտնվում էր Հայկական Տավրոս լեռնահամակարգի մի լեռնագագաթի վրա: Պարսպապատեր էին կառուցել միայն նրա հյուսիսային և արևելյան կողմերից։ Մուտքի մոտ դեռևս պահպանվում են պարսպահատվածները, կրկնակի դռներ, աշտարակներից շատերը կործանված են։

Ավելին

Խլաթ

Խլաթը գտնվում է Վանա լճի արևմտյան ափին, բարձրադիր հարթավայրում: Խլաթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Պատմական Խլաթի հուշարձաններից պահպանվել են քաղաքի մոտակայքի ժայռերում փորված քարանձավները, ծովեզերքին գտնվող պաշտպանական պարսպի մի քանի աշտարակներ, զանազան շենքերի ավերակներ, որոնք հիմնականում գտնվում են ներկայումս «ավերակ քաղաք» կոչված թաղամասում` հին Խլաթի տեղում։

Ավելին

Խոշաբ

Խոշաբ կամ Հայկաբերդ Ամրոցը գտնվում է Հայոց ձոր գավառում` Խոշաբ գետի ափին` Խէք գյուղի մոտ: Ավանդությունն այս տեղի հետ է կապում Հայկի մենամարտը Բելի հետ: Այստեղ Բելսար կամ Բելիսար լեռան վրա Հայկը հաղթում է Բելին և ցրիվ տալիս նրա բանակը:

Ավելին

Կարին

Կարինը առաջին հերթին հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Ճիշտ է, հին հայկական և հռոմեական-բյուզանդական շրջանի պաշտպանական կառույցների ավերակներ այստեղ քիչ են պահպանվել, սակայն որոշակի նկատվում են պարսկական և արաբական բերդերի հետքեր, ինչպես նաև ավելի ուշ շրջանի թուրքական բերդի համեմատաբար լավ պահպանված ավերակները։

Ավելին

Կարս

928 թվականին Կարսը դարձավ Հայաստանի մայրաքաղաք: 961 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաք:

Ավելին

Ճապաղջուր

Այս բնակավայրը հայտնի է Ճապաղջուր անունով, այժմ թուրքերը անվանել են Բինգյոլ։ Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով։ Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերի նման, տարբեր ժամանակներում համարվել է գյուղ, ավան, ամրոց կամ բերդ։

Ավելին

Մանազկերտ

Հայկական հնագույն ավանդության համաձայն, Մանազկերտը 2020 թ. (մ. թ. ա.) հիմնադրել է Հայկ նահապետի որդի Մանավազը և իր անունով կոչել Մանավազակերտ։ Ենթադրվում է նաև, որ Մանազկերտը Վանի առաջին թագավոր Արամեի նույն Արզաղկուն մայրաքաղաքն է` հիմնադրված IX դարի առաջին կեսին (մ.թ.ա.)։

Ավելին

Մուշ

Մուշի պատմությունը սկսվում է խոր հնությունից։ Այստեղ հայտնաբերված է Վանի` Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում նկատվում են կիկլոպյան ամրոցների հետքեր։ Տարբեր ժամանակներում Մուշում հիշատակվում են 7 եկեղեցիներ։ Քաղաքն օղակված է հնություններով ու պատմական կարևոր հուշարձաններով։

Ավելին

Սիս

1173 թ.Սիսը հռչակվել է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Սիսը հիմնովին պարսպապատել ու ճոխացրել է Լևոն Բ-ն։ Քաղաքի հուշարձաններից հայտնի են Հեթում Ա թագավորի հիմնադրած ապարանքն իր ճոխ քանդակներով ու մարմարյա սև սյունաշարով։

Ավելին

Վաղարշավան

Վաղարշավանի Հասանկալայի բերդը գոյություն է ունեցել ուրարտական ժամանակներից (IX—VI դդ. մ. թ. ա.): Պահպանվում է ուրարտական Մենուա 1-ին թագավորի մի ընդարձակ սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է ինչ-որ դղյակի կառուցման մասին։

Ավելին

Վան

Քաղաքը գտնվում է Վանա լճի ափին, պտղաբեր դաշտում` խաղողի այգիներով ու պարտեզներով շրջապատված։ Քաղաքը իր անվանումը ստացել է Վիայնա անունից, որը նշանակել է «Վիա տոհմի երկիր»։ Ուրարտուի արձանագիր թագավորները, գրեթե բոլորն էլ, իրենց կոչում էին «թագավոր Վանի»։

Ավելին

Վարշակի Ջերմուկներ

Վարշակի ջերմուկները գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, ունի իր բերդը: Արածանիի աջ ափին է գտնվում նաև Վարշակի հանքային ջրերի մեծ ակը՝ գլխավոր Ջերմավը։ Ջրի ջերմությունը շատ բարձր է. ականատեսների վկայությամբ նրա վրա նույնիսկ կարելի է ոչխարի միս եփել:

Ավելին

Տիգրանակերտ

Տիգրանակերտը կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և կոչվել նրա անունով։ Մինչև օրս էլ պահպանված են Հայաստանի վաղեմի հռչակավոր մայրաքաղաքի ավերակները։ Տիգրանակերտը հելլենիստական տիպի քաղաք էր։ Քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է ավելի քան 100.000 բնակիչ։

Ավելին

Արամ Խաչատրյան Տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ. այն առանձնատանը, որը 1947թ. Հայաստանի կառավարությունը նվիրել էր կոմպոզիտորին: Թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ: Ցուցասրահներում բացատրությունը ուղեկցվում է երաժշտությամբ: Այցելուները` թանգարանում կարող են նաև դիտել ֆիլմեր Ա.Խաչատրյանի մասին, ինչպես նաև նրա բալետների բեմադրությունների տեսագրություններ: Թանգարանում գործում է հարուստ ձայնադարան, որտեղ բացի Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից կարելի է ունկդրել նաև համաշխարհային դասական երաժշտություն` աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ:

Ավելին

Բուսաբանական այգի

Հիմնադրվելով 1935թ.` Երևանի Բուսաբանական այգին ժամանակին համարվում էր Խորհրդային միության լավագույն հաստատություններից: Այգում պահպանվում են շուրջ 3000 ծառատեսակներ, որոնք էնդեմիկ չեն, և ավելի քան 10000 տեսակի թփեր: Բուսաբանական այգին  որն ունի մոտ 80 հա տարածք: Բուսաբանական այգու գլխավոր խնդիրն է երկրագնդի աշխարհագրական մարզերից տարբեր բուսատեսակների ներմուծումն ու կլիմայավարժեցման աշխատանքները ավելի արդյունավետ և լիարժեք դարձնելը: Ի տարբերություն աշխարհի շատ երկրների բուսաբանական հաստատություններին Երևանի Բուսաբանական այգին գիտական հաստատություն է: Այցելուների համար  այգին իսկական դրախտ է իր խնամված ու սքանչելի տեսքով:

Ավելին

Երևանի Սրբ. Գրիգոր Եկեղեցի

Սրբ.Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: 1971-1976թթ. եկեղեցին հիմնովին բարեկարգվել է: Արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվել է սրբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Արևմտյան շքամուտքը, փայտե դուռը և շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի սրբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Իսկ գմբեթի քանդակազարդերը` Արենիի սրբ.Աստվածածին եկեղեցու քանդակների նմանությամբ: Այս տաճարը հանդիսանում է երիտասարդների և սիրո հովանավոր սրբ. Սարգիսի գլխավոր տաճարը Հայոց հողի վրա, որն այլ կերպ այն անվանում են Սիրո տաճար:

Ավելին

Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ

Երևանի Կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887թ. վաճառականՆերսես Թահիրյանի կողմից: Թայիրյանը 1899թ. գործարանը վարձակալության է տալիս, իսկ 1900թ. վաճառում ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակն ունեցավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին:1900թ Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ «Գրան-պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում: Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնց թվում էր Ուիստոն Չերչիլը: Ստալինը անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը: Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց` «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:

Ավելին

Կենդանաբանական այգի

1940թ. Հայաստանի Գերագույն խորհուրդը այգին ստեղծելու որոշում ընդունեց: 1941թ. մայիսին Գետառ գետի կիրճի գեղատեսիլ անկյունում` Աղվեսաձորում, 3 հեկտար տարածքի վրա սկսվեց Երևանի կենդանաբանական այգու կապիտալ շինարարությունը: Այգու հիմնադիրն ու առաջին տնօրենը դարձավ կենդանաբանական գիտությունների դոկտոր Արտավազդ Սարկիսովը: Այգին իր առաջ խնդիր դրեց պահպանել տեսակների կազմը: Կենդանաբանական այգում մշտապես տարվել և այժմ էլ տարվում է հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների ադապտացման և միջավայրին հարմարեցնելու աշխատանք: Այգում հաշվվում են մոտ 300 տեսակներ, որոնցից 40-ը Հայաստանի տեղային կենդանական աշխարհի ներկայացուցիչներ են: 2007թ. Հայաստանի Կառավարության կողմից 2 մլն դոլար է տրամադրվել այգու վերանորոգման համար:

Ավելին

Երևանի Կապույտ Մզկիթ

Կապույտ մզկիթը՝ Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766ին` Հուսեյն խանի նախաձեռնությամբ: Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող մուսուլմանները: Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է: Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի: Երկու մզկիթ է վեր խոյանում` մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը: Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով: Բակում աչքի է զարնում նաև կապույտ մինարեթը: Մզկիթի ներսը պատված է կարմիր գորգով, որը վեհություն է հաղորդում աղոթատանը: Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց` մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:

Ավելին

Երևանի Պատմության Թանգարան

Երևանի պատմության թանգարանը գտնվում է քաղաքապետարանի շենքում: Թանգարանն այսօր շուրջ 87 հազար ցուցանմուշ ունի, որից 3000-ը ներկայացված է: Թանգարանի վերին 2 հարկերը ծառայում են իբրեւ պահոցներ մնացած ցուցանմուշների համար: Թանգարանի ամենահին ցուցանմուշը 80 հազար տարեկան «երեւանցին» է, որ նույն տարիքի այլ նյութերի հետ հայտնաբերվել է երեւանյան քարայրում: Կարմիր բլուրից բերված` 3000-ամյա կարասը, մեր հինավուրց գորգերը, թանկարժեք երաժշտական գործիքները և այլ ցուցանմուշներ թանգարանի հպարտությունն են: Ի դեպ, թանգարանի առաջին ցուցանմուշները նվիրաբերել են Մարտիրոս Սարյանը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը:

Ավելին

Երվանդ Քոչար Տուն-թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցում: Թանգարանում կարելի է ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են "Թիֆլիսյան", "Փարիզյան", "Երևանյան" շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր: Քոչարը հիմնադիրն է տարածական նկարչության /"Peinture dans l'espace"/` պլաստիկ - գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է "Տարածական նկարչություն":

Ավելին

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

Ի սկզբանե նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, բայց հետագայում այն վերափոխվեց մետրոյի: Աշխատանքը սկսվել է 1972 թ: Մետրոն բացվել է 1981թ. Մարտի 7-ին։Կառուցման որակը այդքան բարձր էր, որ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և արդեն իսկ հաջորդ օրը գործում էր:Մետրոյի ուղղիների ընդհանուր երկարությունը 13,4 կմ է, գործքում է 10 կայարան՝Կայարանների կառամատույցները ունեն մոտ 100 մ-ի երկարություն, ինչը հնարավորություն է տալիս մինչև հինգ վագոնից կազմված գնացքներ օգտագործել: Գնացքների երթևեկության հաճախականությունը օրվա հիմնական ժամերին մոտ հինգ րոպեն մեկ է, իսկ այլ ժամերին մինչև 15 րոպե մեկ, գնացքի շարժման միջին արագությունը 35 կմ/ժ է:Տոմսի գինը 100 դրամ է։

Ավելին

Զորավոր Աստվածածին Եկեղեցի

Սրբ. Անանիայի մատուռի (V դար) վրա XVll դարում կառուցվել է Զորավոր Աստվածածին փառահեղ տաճարը: Սրբ.Անանիայի մասունքները դարեր շարունակ հանգչում են Հայաստանում` այս սուրբ վայրում: Հստակ տեղեկություններ չկան, թե երբ են առաքյալի մասունքները տեղափոխվել Հայաստան, բայց հավանաբար այս սրբությունը մեր աշխարհում է V դարից: Սրբ.Անանիան Աստծո հրամանով կուրությունից բժշկել է Սավուղին` ապագա Պողոս առաքյալին: Զորավոր սրբ.Աստվածածին եկեղեցում է պատարագվում սրբ. Առաքյալ Անանիայի հիշատակության օրը: Բազմաթիվ հրաշքներ և բժշկություններ են եղել սրբի մասունքների վրա հիմնված այս մատուռում, որը մեծ ուխտատեղի է մինչ օրս:

Ավելին

Կասկադ

Կասկադ հռչակավոր համալիրը գտնվում է Երևանի կենտրոնը Քանաքեռի սարահարթին կապող թեք լանջի վրա, համալիրի բարձրությունը 50 մետր է, երկարությունը 500 մետր: Այն իրենից ներկայացնում է աստիճանավոր անցումներով ,շատրվաններով, ծաղկանոցներով, թանգարաններով և սրճարաններով հարուստ ճարտարապետական կառույց: Կասկադի արդիականացման վրա 2007 թ. ծախսվել է մոտ 5 մլն. դոլար: Կառուցվել է արվեստի թանգարան: Այնտեղ տեղադրված է բավականին հարուստ և թանկ հավաքածու, որն իր մեջ ներառում է գործեր Պիկասոյից, Շագալից, Ուորհոլից և, իհարկե, Ջ.Գաֆէսճեանի հայտնի ապակե հավաքածուն: Կասկադում են տեղադրված հայտնի քանդակագործներ Բոտերոյի և Չադվիի քանդակները:

Ավելին

Ժողովրդական արվեստի թանգարան

<<Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան>> ստեղծվել է 1978թ.: Հավաքածուն կազմավորվել է դեռեւս 1930թ. ազգագրագետ-բանահավաք Հ.Բաբայանի ղեկավարությամբ սկիզբ առած հավաքչական աշխատանքի շնորհիվ: 1979 թ. ստեղծվել է թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է հայ ժող. արվեստի ավանդական դպրոցների եւ ժամանակագրական առումով մինչեւ մեր օրերը ստեղծված ժողովրդական արվեստի նմուշներ, որոնք դասակագրվում են հետեւյալ հիմնական խմբերի՝ գորգարվեստ, ձեռագործ արվեստ, փայտարվեստ, խեցեգործություն, քարարվեստ, մետաղի գեղարվեստական մշակում, գեղանկարչություն: Թանգարանի ընդհանուր հավաքածուն կազմում է 10.276 թանգարանային առարկա, որից 723-ը՝ Դիլիջանի մասնաճյուղում: Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1033 ցուցանմուշ:

Ավելին

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է 1919թ. Սեպտեմբերին: Այժմ թանգարանը պահպանում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու՝ հետևյալ բաժիններով. հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, վավերագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն թվից մինչև մեր օրերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների վկայությունները: Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով:

Ավելին

Հանապետության Հրապարակ

Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլը ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1926 թվականին: Հրապարակը ունի բարդ կառուցվացք, որը կազմված է ձվաձևության և տրապեցիայի զուգակցությամբ: Հրապարկի անսամբլի մեջ մտնում են՝ ՀՀ Կառավարության, Արտաքին գործերի նախարարության և Կապի նախարարության շենքերը, ինչպես նաև ,,Արմենիա Մարիոթ,, հյուրանոցը և Հայաստանի պատմության թանգարանը: Հրապարակի պատկերն ամբողջանում և առանձնակի շուք է ստանում երգող շատրվանների ճարտարապետական համադրությամբ:

Ավելին

Մատենադարան

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է: հիմնադրվել է 405թ. հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում՝ Վաղարշապատում (Էջմիածին)` Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ։ Այստեղ հավաքված շուրջ 17 000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության, մաթեմատիկան, տիեզերագիտության և տոմարագիտության, ալքիմիա և քիմիա, գրականության, վավերագիտության, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն, ինչպես և պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնում պահվում են շուրջ 300.000 արխիվային փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ու հարևան երկրների, հատկապես ուշ միջնադարի քաղաքական ու սոցիալտնտեսական կյանքի պատմությունը բազմակողմանի ու խոր ուսումնասիրելու համար։ Մատենադարանը 1998 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ցանկում։

Ավելին

Մարզահամերգային համալիր

Մարզահամերգային համալիրը յուրօրինակ ճարտարապետական կոթող է ընկղմված Ծիծեռնակաբերդի զբոսայգու սրտում: Համալիրի հնարավորությունները իրապես բազմաբնույթ են և օրեցօր կատարելագործվում են: 2005 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզահամերգային համալիրը վաճառվել է "ԲԱՄՕ" ընկերությանը: Կատարվել է շուրջ 40 մլն դոլարի ներդրում, վերանորոգվել են ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը, համալիրի մեծ և փոքր դահլիճները, որոնք համապատասխանաբար կարող են տեղավորել 8000 և 2200 հանդիսատես: Մարզահամերգային համալիրում այսուհետ գործելու է նաեւ սառցադաշտ:

Ավելին

ՓԱԿ ՇՈՒԿԱ

Փակ շուկա կամ Կենտրոնական ծածկած շուկա,1952 թվականին կառուցված շուկայի շենք Երևանում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում։ Ճարտարապետ՝Գրիգոր Աղաբաբյան: Շուկայի շենքը Մաշտոցի պողոտայի (կառուցման ժամանակ Ստալինի պողոտա) կարմիր գծից մի փոքր ետ է ընկած, որը մի փոքր հրապարակ է ստեղծել գլխավոր մուտքի առաջ։ Հեղինակները շենքի ֆունկցիոնալ նշանակության հետ մեկտեղ, հասել են բարձր գեղարվեստական արտահայտչականության։Հատակագծում ուղղանկյուն շինությունը բաղկացած է կենտրոնական 2300 մ² տարածքով առևտրի դահլիճից և նույն հարթության վրա դահլիճին երկու կողմից հարակից առևտրի կետերի և խանութների շարքերից և նրանց վերևում սրահներից։ Վաճառասրահի կամարակապ առաստաղը ունի 70 մետր երկարություն և 32 մետր լայնություն։ Միջնադարյան քարավանատների օրինակով ծածկված է մեկ թաղով, որը 4 մետրը մեկ 19 կամար ունի։

Ավելին

Սուրբ Սարգիս Եկեղեցի

Սրբ.Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: 1971-1976թթ. եկեղեցին հիմնովին բարեկարգվել է: Արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվել է սրբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Արևմտյան շքամուտքը, փայտե դուռը և շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի սրբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Իսկ գմբեթի քանդակազարդերը` Արենիի սրբ.Աստվածածին եկեղեցու քանդակների նմանությամբ: Այս տաճարը հանդիսանում է երիտասարդների և սիրո հովանավոր սրբ. Սարգիսի գլխավոր տաճարը Հայոց հողի վրա, որն այլ կերպ այն անվանում են Սիրո տաճար:

Ավելին

Ցեղասպանության Հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար ¨ §Վերածնվող Հայաստան¦ հուշասյուն: Ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության, իրենց բողոքի ձայնը բարձրացրաց, աշխարհի բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների և մտավորականների աճյունասափորները ամփոփված են 100 մետրանոց բազալտե Հուշապատի մոտ: Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս XV, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն և ուրիշները: 1988-1990թթ. Հայոց Մեծ Եղեռնի Հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեցին խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: 1995թ. Մեծ Եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Ավելին

Օդանավակայան

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է: Այն գտնվում է Երևանից 10 կմ դեպի արևմուտք: Օդանավակայանը բացվել է 1981-ին։ 2002 թ. հուլիսին ՀՀ կառավարության և ''Corporation America'' ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց 30 տարի ժամկետով։ Այս ընկերությունը մեծ ներդրումների շնորհիվ Զվարթնոց օդակայանը վերածել է տարածաշրջանի խոշորագույն միջազգային օդային կայանի, կառուցվել է նոր 3850մ երկարությամբ և 60մ լայնությամբ թռիչքուղի: Օդանավակայանի նոր համալիրը ունի ժամանման և մեկնման նոր սրահներ: Նոր համալիրի տարածքը կազմում է 18.500քմ., ունի 6 ելք և 5 տելեսկոպիկ կամուրջ: Համալիրը տարեկան կտրվածքով, կարող է սպասարկել 2 միլիոն ուղևորի: Օդանավակայանում շինարարական բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո, որը նախատեսված է մինչև 2011թ-ը, այն տարեկան կարող է սպասարկել 3 միլիոն ուղևորի:

Ավելին

Սերգեյ Փարաջանով Տուն-Թանգարան

Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` "Մոռացված նախնիների ստվերները" /1964/, "Սայաթ-Նովա" կամ "Նռան գույնը" /1969/, "Լեգենդ Սուրամի ամրոցի մասին" /1985/, "Աշուղ Ղարիբ"/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում: Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 250 ստեղծագործություն:

Ավելին