Մեր մասին

Գլխավոր / Մեր մասին

Պլանետ Թրավել Քլաբ

«Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպությունն արդեն երկար տարիներ իր գործունեությունն է ծավալում զբոսաշրջության ոլորտում գլխավոր և հիմնադիր տնօրեն՝ Արմեն Երանոսյանի նախաձեռնությամբ: Նա 2006թ. հիմնեց «Ճամփորդի ակումբ» հ/կ-ն, իսկ 2011թ.-ին՝ «Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպությունը: Շուրջ 10 տարիների ընթացքում կազմակերպությունը մատուցել և շարունակում է մատուցել որակյալ ծառայություններ, վայելում է հաճախորդների հարգանքը: Շնորհիվ ճիշտ կառավարման, հետևողական քաղաքականության, մատուցված որակյալ ծառայությունների՝ այսօր արդեն «Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպությունը Հայաստանի առաջատար տուրիստական կազմակերպությունների շարքում է: Կազմակերպությունն ամեն տարի զբոսաշրջիկների ստվար հոսք է ապահովում ո՛չ միայն Հայաստանի տարածքում, այլև Արցախում՝ ծանոթացնելով նրանց մեր պատմամշակութային հարուստ ժառանգության հետ՝ այդ կերպ նպաստելով տուրիզմի զարգացմանը նաև Արցախում: Լինելով նաև «Ճամփորդի ակումբ» հ/կ-ի նախագահ՝ Արմեն Երանոսյանն ամեն տարի իրականացնում է գիդ-էքսկուրսավարների դասընթացներ անվճար հիմունքներով, որի ընթացքում ընտրում է լավագույններին և աշխատանքի վերցնում «Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական ընկերությունում: Տուրիստական կազմակերպությունն իրականացնում է մի շարք ծառայություններ՝ Հյուրանոցների ամրագրում Հայաստանում, Արցախում, ամբողջ աշխարհում Սոցիալական փաթեթների սպասարկում Հայաստանում և Արցախում Արտագնա փաթեթներ՝ Եգիպտոս, Դուբայ, Իտալիա, Չեխիա, Լեհաստան Քայլարշավներ, էկոտուրեր, վրանային հանգիստ Գիդ-էքսկուրսավարների տրամադրում Թարգմանություն, դեսպանատան փաստաթղթերի ձևակերպում Մեքենաների տրամադրում ...

Գլխավոր և հիմնադիր տնօրեն` Ա. Երանոսյան